Ցերեկույթ՝ նվիրված Վահան Տերյանի 140–ամյակին

17.02.2025 16:31
753

Փետրվարի 16–ը Գորիսի գրասեր հասարակության համար նշանավորվեց աննախադեպ միջոցառմամբ, որը, ինչպես նշեց մասնակից մանկավարժներից մեկը, կմնա իրենց հիշողության մեջ։ Մասնավորապես, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Գորիս» ստորաբաժանումում, Ակսել Բակունցի տուն–թանգարանի վարիչ, արձակագիր Վարդան Սարգսյանի և ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի 140–ամյակին։ Բանախոսությամբ հանդես եկավ մեծ բանաստեղծի թոռ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Էմին–Տերյանը, ով մանրամասն անդրադարձ կատարեց Տերյանի գրական և հասարակական–քաղաքական գործունեությանը՝ հավաքված ավելի քան յոթ տասնյակ ունկնդրի  հաղորդակից դարձնելով տերյանագիտության նոր ու անծանոթ շերտերին, պատասխանեց առաջադրված հարցերին։

Գևորգ Էմին–Տերյանին գորիսյան թեմայով իր գեղանկարը նվիրեց գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, իսկ բանաստեղծ Լևոն Սահակյանը նվիրեց բանաստեղծությունների  նոր հրատարակված ժողովածուն։

Ցերեկույթը համեմվեց գորիսեցի դպրոցականներ Ալիսա Ափունցի, Էլեն Աթաբեկյանի, ինչպես և քաղաքի 5–րդ դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Ասլանյանի հրաշալի ասմունքով։

Գրական ցերեկույթի կազմակերպմանն աջակցել էր «Միրհավ» հյուրանոցի սեփականատեր Շահեն Զեյթունցյանը։

Կարեն Միրզոյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40