Ըստ Հրաչ Ջաբրայանի` Սերժ Սարգսյանն իր ընկերն է, մարզպետ Վահեն` նույնպես, իսկ որոշ գերատեսչություններ արհեստական խոչընդոտներ են հարուցում ձեռնարկությանը

26.12.2013 06:38
2804

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը դեկտեմբերի 20-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում ամփոփեց անցնող տարին: Ընկերության գործունեությունն ամբողջացնող տարեվերջյան հանդիպմանը մասնակցում էին ընկերության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային եւ քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրվա բանախոսը նախ նշեց, որ ընկերության վարչական տնօրեն աշխատելու ժամանակ ինքը որդեգրել է թափանցիկ աշխատելու գործելակերպ, իսկ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելով՝ ավելի է խորացրել այդ աշխատաոճը. «Նպատակն ընկերության իրական պատկերը ներկայացնելն է, որ Կապանում որեւէ տարակարծություն չլինի: Թաքցնելու բան չունենք, մանավանդ որ հաշվետու ենք մեր սեփականատերերի առջեւ, բայց եւ թափանցիկություն պիտի պահպանենք»:

Անցնելով ընկերության 2013-ի արտադրատնտեսական ցուցանիշների ամփոփմանը՝ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ նախանշված 600 հազարի (ամսական 50 հազար) փոխարեն արդյունահանվել է 459 հազար տոննա հանքաքար: Այսինքն՝ նախատեսվածից մոտ 25 տոկոս ցածր ցուցանիշ է ապահովվել, ինչը բացասաբար է անդրադարձել մյուս ցուցանիշների վրա, մասնավորապես, վերջնական արդյունքի՝ խտանյութի թողարկման ցուցանիշի վրա՝ 19.481-ի փոխարեն 18 հազար տոննա:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունը շահագործում է բազմամետաղային հանքավայր՝ պղինձ, ցինկ, արծաթ, բայց հիմնական արտադրանք է համարվում ոսկին: Ազնիվ մետաղի արդյունահանման գործում էլ է հետընթաց արձանագրվել՝ 953-ի փոխարեն 765 կգ: Բացի այդ, այս տարվա ընթացքում մետաղական բորսայում ոսկու ունցիայի գինն ընկել է 28 տոկոսով, ինչն էլ ընկերության ֆինանսական ճեղքվածքի հիմնական պատճառ է դարձել:

Գլխավոր տնօրենը թվական տվյալներով մանրամասնեց ընկերության ֆինանսական վիճակը. նախատեսված 600 հազար տոննա հանքաքար արդյունահանելու, դրանից 19 հազար տոննա խտանյութ ստանալու եւ իրացնելու դեպքում գոյացած գումարը կկազմեր 77 միլիոն դոլար: Բայց խտանյութի վաճառքից ստացված գումարն ընդամենը 43 միլիոն դոլար էր: Եվ սա դեռ ամենը չէ: Աճել է նաեւ մեկ տոննա հանքաքարի արդյունահանման ինքնարժեքի ցուցանիշը: Մոտ 59 դոլարի փոխարեն այն կազմել է 72 դոլար: Տարբերությունը 13 դոլար է, բայց, ինչպես նկատեց բանախոսը, եթե բազմապատկում ես 460 հազար տոննայով, մի կլորիկ գումար է ստացվում, իհարկե ոչ հօգուտ ընկերության:

Ինչեւէ, այս ամենից հետո Հրաչ Ջաբրայանը թվարկեց ինքնարժեքի բարձրացման վրա ազդող հիմնական գործոնները: Դրանք, նախեւառաջ, ինչպես արդեն նշվեց, արտադրության նվազումն է, պահեստամասերի ծախսերի աճ (միայն պահեստամասեր հայթայթելու նպատակով ծախսվել է 10 միլիոն դոլար), հանքաքարից մետաղի կորզման տոկոսը բարձրացնելու նպատակով նոր ռեագենտների օգտագործում եւ էլեկտրաէներգիայի գնի աճ: Մեկ տարվա ընթացքում ընկերության էլեկտրաէներգիայի ծախսը երեք միլիոն դոլար է, նախկինում տարեկան օգտագործվում էր 1.8 միլիոն դոլարի էլէներգիա:

Հրաչ Ջաբրայանը տեղեկացրեց, որ ընկերությունը նախկինում պետական կարգավիճակ ունենալու դեպքում էլ վնասով է աշխատել (ինքն անձամբ հետաքրքրվել է դրանով) եւ հավելեց, եթե իր նշած թերացումները (հանքաքար եւ խտանյութի պլանով նախատեսվածից պակաս արտադրություն, ոսկու գնի կտրուկ նվազում մետաղական բորսայում, մեկ տոննա հանքաքարի ինքնարժեքի բարձրացում) չլինեին, «Դանդին» կունենար 10 միլիոն դոլար շահույթ, ինչի դեպքում ինքը խոստացել էր դրա 10 տոկոսը հատկացնել Կապան քաղաքի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուն: Մինչդեռ ընկերությունը տարին փակում է 12 միլիոն դոլար վնասով:

2013թ. նախատեսվել էր տեխնիկական վերազինման նպատակով արտադրության մեջ 25 մլն դոլարի ներդրում անել: Բայց քանի որ ընկերությունը տարվա ընթացքում վնասով էր աշխատում, հնարավոր եղավ 12 մլն ներդրում անել: Բանախոսը մի քանի օրինակ բերեց. խորփորման հաստոց է ձեռք բերել, տարբեր մակնիշի ապարբարձիչ մեքենաներ, ընկերությունում ստեղծվում է վեց մահճակալանոց բժշկական կենտրոն: «Եթե դու վնասով ես աշխատում եւ դեռ ներդրում ես անում, կնշանակի՝ հավատում ես մի բանի, այսինքն՝ մենք հավատ ունենք, որ այս ձեռնարկությունը մի օր դառնալու Է շահութաբեր, եւ այդ ներդրումներն արել ենք բնականաբար ավելի ցածր չափերով, հնարավորությունն էր այդպիսին», – ներդրումների վերաբերյալ ասաց տնօրենը եւ սահուն անցում կատարեց, իր ձեւակերպմամբ՝ ընկերության ներքին դժվարություններին. նախեւառաջ բողոքեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի, էներգետիկայի եւ բնական պաշարների ու բնապահպանության նախարարությունների գործելակերպից, հատկապես վերջինիս՝ ընկերության հանդեպ որդեգրած կարծր քաղաքականության պատճառով գլխավոր տնօրենը դիմել է հանրապետության նախագահին:
Եվս մի հանգամանք. չնայած ֆինանսատնտեսական դժվարություններին՝ Հրաչ Ջաբրայանի փոխանցմամբ՝ ընկերությունում կրճատումներ չեն եղել հակառակ այն բանի, որ Կանադայում նստած սեփականատերերը ասել են, թե երեք հարյուր հոգի պիտի կրճատվի:

Ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, այն միայն ընկերության 2013-ի գործունեության ամփոփումը չէր: Գլխավոր տնօրենը հընթացս ներկայացրեց 2014թ. համար ծրագրված արտադրատնտեսական ցուցանիշները: Մասնավորապես, գալիք տարում նախատեսվում է արդյունահանել 576 հազար տոննա հանքաքար (նկատենք՝ դա փոքր-ինչ զիջում է նախորդ տարվա թիվը), արտադրել 20 հազար տոննա խտանյութ, այդքանից՝ 1050 կգ ոսկի: Ընդ որում` մեկ տոննա հանքաքարի արդյունահանման ինքնարժեքը սահմանել են 70 դոլար: Այս ամենն իրականացնելու դեպքում խտանյութի վաճառքից ներկայիս շուկայական գներով կստացվի 62 միլիոն դոլար։ Ըստ արտադրության ղեկավարի՝ այդ գումարի 21 միլիոնը ներդրվելու է ձեռնարկությունում(նոր տեխնիկայի ձեռքբերում, հարստացուցիչ ֆաբրիկայի նորոգում), մնացյալ 21 միլիոնը պիտի փակի ընկերության ծախսերը՝ աշխատավարձ, պահեստամասեր, դիզվառելիք, էլեկտրաէներգիա: «Եթե այս ամեն ծրագրածն իրականացնենք, 2014թ. կփակենք առանց վնասի» – եզրափակեց իր միտքը բանախոսը՝ հավելելով. 2014թ. ընկերության տնտեսական հիմնական նախաձեռնություններից է լեռնահանքային եւ նախապատրաստական աշխատանքների ընդլայնումը, ինչի համար նախատեսվել է 8 մլն դոլար: Բացի այդ պլանավորվում է օպտիմալացնել ընկերության ծախսերը (դրանք այժմ, ըստ տնօրենի, շատ բարձր են) եւ հանքի շարժակազմը թարմացնել, այս ոլորտում լուրջ ներդրումներ են սպասվում, ավելի ստույգ՝ նախատեսվում է ներդնել 5-6 մլն դոլար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34