Շախմատիստ Արմեն Բարսեղյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն

10.08.2019 23:13
1184

Սլովակիայում ավարտվեցին Եվրոպայի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունները, որտեղ Հայաստանը մի քանի մեդալներ նվաճեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի առաջնությունն անցկացվեց  6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին 29 շախմատիստ: 
Հայ շախմատիստներից հիանալի հանդես եկավ մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և հռչակվեց Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն: Բարսեցյանը նաև 47 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Արմեն Բարսեղյանի մարզիչն է միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:
Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն: Փիլիպոսյանը մրցաշարի մեկնարկից գլխավորում են մրցաշարային աղյուսակը, սակայն 8-րդ տուրում պարտություն կրեց ապագա չեմպիոն Մարկ Մաւորիցցիից և նվաճեց միայն արծաթե մեդալ: Ռոբերտ Փիլիպոսյանի մարզիչն է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստուհին վաստակեց 6.5 միավոր և կիսեց 3-6-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստուհին հայտնվեց 6-րդ հորիզոնականում:

Լավագույն տասնյակում տեղեր զբաղեցրեցին նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը և մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբի մասնակից Անահիտ Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար զբաղեցրեցին 5-րդ և 7-րդ հորիզոնականները:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40