Շառլ Միշելը դեռ պատրաստ է և ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ. Տոյվո Կլաար

20.11.2023 14:19
804

ԵՄ-ն ստիպված չէ որեւէ կողմում լինել. մենք, եւ մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները. Մեզ համար առաջնային շահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։

Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից:

«Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարեւոր է, քան այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։

Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիեևի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն եւ բավականին կարեւոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։

Նախագահ Միշելը դեռ պատրաստ է եւ ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարեւոր են: Բայց ամենակարեւորը իրականում առաջ շարժվելն է, եւ դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ»,-ասել է Կլաարը

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40