Շարմազանովը հիշեցնում է կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելվածի մասին, որը փաստում է, որ Ադրբեջանը արհեստական ստեղծված պետություն է, իսկ անունն էլ գողացված է

19.07.2024 15:11
585

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել անգամ Ազգերի Լիգայի եւ միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանում մոռացե՞լ են, որ Ազգերի Լիգան մերժել է ճանաչել իրենց դե յուրե։

Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ նույնիսկ Երեւանի նկատմամբ։

Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» Ադրբեջանը խոսում է պատմական հողերից։

Հազարավոր պատմական գրավոր աղբյուրներ կան, որոնք ի հայտ են բերում ալիեւյան հերթական կեղծիքը:

Բայց այսօր ձեզ կներկայացնեմ կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելված, որը փաստում է, որ Ադրբեջանը արհեստական ստեղծված պետություն է, իսկ անունն էլ գողացված է իրանական գավաների մեկի անվանումից։

Նախ հարկ է նշել, որ այսօրվա Ադրբեջանը ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ՝ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը ստեղծվել է բացառապես թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։

Ավելին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը երբեք չի ճանաչվել միջազգային հանրության եւ, մասնավորապես, Ազգերի Լիգայի կողմից։

Վերջինը ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը, այլեւ չի ընդունել Ադրբեջանի դիմումը Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ։

Այսպիսով՝ 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ Կոմիտեն, քննելով Ադրբեջանի Հանրապետության դիմումը, հանգել է հետեւյալ եզրակացության՝

ա. «Ազգերի Լիգայի դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն», քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որեւէ պետության կողմից։

Ավելին՝ ասվում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը,զբաղեցնելով 40.000 մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել եւ միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան/մոնղոլ-թաթարական պետական կազմավորումներ/ կամ Պարսկաստանը, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։

Իսկ «Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարեւան պարսկական գավառի անուն,որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»։/Հավելված 2/

բ. «Հարեւան երկրների հետ սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշել Ադրբեջանի սահմանները։

Կոմիտեն որոշեց, որ Դաշնագրի պայմանները թույլ չեն տալիս Ադրբեջանին ներկա հանգամանքներում անդամակցել Ազգերի Լիգային»:/Հավելված3/

Հ.Գ. Քանի որ Հայաստանում ազգային իշխանության փոխարեն գործում է ըստ էության կոլաբորացիոնիստական ռեժիմ,այս փաստերը չեն դրվում ադրբեջանցիների առջեւ։
Փոխարենը կապիտուլյանտները խելոք կատարում են ադրբեջանական պահանջները»։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24