Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում

18.12.2025 18:30
446

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում՝ վակայելով ձեր սերը հանդեպ Առաքելական մեր սուրբ եկեղեցին։ Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր աթոռում միասնական ժամերգության ժամանակ իր խոսում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը ի սփձյուռս աշխարհի կապված է Լուսավորչի աջին և սուրբ Էջմիածնին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուժի խորհրդանիշն է։ Աստվածակառույց սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել եկեղեցին, սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրեկլ մեր ազգային կյանքում, մասնատել մեր ժողովրդին։

Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջեւ։ Այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, ահնդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի–պետությունը խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։

Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը։

Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ,  ինչպես նաւ հակաեկեղեցական արշավի այս օրերին իրենց  զորակցությունն են ցուցաբերում Մայր աթոռ սուրբ ԷԹջմիածնին և մեր սուրբ եկեղեցու ազգօգուտ առաքելությանը»։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40