Շարունակվում են «Կապանի ԼՀԿ» ՓԲ և «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերությունների աշխատողների համար 2024 թվականից մեկնարկած դասընթացները

14.04.2025 15:56
1272

Կապանի լեռնահարստացման կոմբինատում շարունակվում են «Կապանի ԼՀԿ» ՓԲ և «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերությունների աշխատողների համար 2024 թվականից մեկնարկած դասընթացները։ Դրանք վարում են ընկերությունների պրոֆիլային մասնագետները՝ համաձայն հաստատված կրթական ծրագրի, որի թեմաներն ընտրվել և մանրակրկիտ մշակվել են համապատասխան ոլորտների ժամանակակից ձեռքբերումների և զարգացման միտումների հաշվառմամբ։

Դասընթացների ավարտից հետո անց են կացվում որակավորման քննություններ, որոնց ադյունքում պահանջվող ցուցանիշներ արձանագրած աշխատողներն աշխատանքային պայմանների բարելավման հնարավորություն են ստանում։

Դասընթացների նպատակը անձնակազմի իմացության և հմտությունների արդիականացումն է։

Ընկերությունների որդեգրած քաղաքականությունը մարդկային ռեսուրսների կառավարման հարցերում ենթադրում է անձնակազմի որակների շարունակական բարելավում, և նույն աշխատանքը տևականորեն նույն որակով կատարելը բավարար չէ ընկերություններում զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու համար։ Աշխատողը պետք է մշտապես ջանքեր գործադրի իր որակավորումը շարունակաբար բարձրացնելու, ավելին իմանալու և կարողանալու համար։ Դա վերաբերում է ինչպես զուտ արտադրական խնդրակարգին, այնպես էլ աշխատանքի անվտանգության, առողջության պահպանության և շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցությունները նվազագույնի հասցնելու խնդիրներին։

Աշխատողները կմասնակցեն նաև հաղորդակցության, առողջ մթնոլորտում աշխատելու, էթիկային վերաբերող թեմաների շուրջ քննարկումների։

2024 թվականին դասընթացներում ներգրավվել են հանքի ղեկավար անձնակազմի, մարկշեյդերական, երկրաբանական, գեոմեխանիկական, պլանավորման բաժինների մոտ 88 աշխատող։ Այս տարի նախատեսվում է դասընթացներ կազմակերպել ևս 250 աշխատակցի համար։

Կրթական ծրագրերի համակարգված իրականացումն այսուհետ կապահովի «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության նոր ուսումնական կենտրոնը, որտեղ շարունակական կրթություն կիրականացվի խմբի բոլոր ընկերությունների աշխատողների համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40