Շատ անսպասելիորեն ՊՆ–ից հրաման իջեցվեց՝ թողնել դիրքերը և անցնել ՀՀ սահման, ինչը մեզ համար լուրջ խնդիրներ է առաջացրել. թշնամին բնակելի հատվածից 100 մետր է հեռու․ Կապանի համայնքապետ (տեսանյութ)

25.12.2020 15:51
2286

Հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնակցությամբ և առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության և Սյունիքի պաշտպանության համակարգող այդ ժամանակ նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը. «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» խորագրով Ազգային Ժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Մենք արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի ինքնապաշտպանությանը: Ասում եմ՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև, ցավոք սրտի, այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք և աջակցություն չունեինք Կառավարությունից և մյուս ոլորտներից: Այդ ժամանակ գեներալ Դավթյանից մենք ցուցում ստացանք, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, և թե՛ սահմաններից դուրս, որովհետև դա շատ կարևոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման համար: Բնականաբար մենք ընտրեցինք, այն բնագիծը, որը որոշակի առումով մեր բնակավայրից հեռու էր անվտանգության գոտի ապահովվելու համար:  Թեժ մարտեր ընթացան Կապանում և Դավիթ Բեկում և այլ վայրերում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով դիմագծերը»,- նշեց համայնքի ղեկավարը:

Գևորգ Փարսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմն հայտարարության առաջին կետում նշված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, և իրենք մնացել են նույն տեղում՝ ապահովվելով իրենց բնակավայրերի անվտանգությունը։

«Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրաման իջեցվեց, որ ձեր զբաղեցված բնագծերը, դիրքերը թողեք և անցեք ՀՀ սահմաններ, որը իրականում կապանցիներիս համար լուրջ խնդիրներ է առաջացրել, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է: Զբաղեցնելով ՀՀ սահմանի վրա դիրքեր, այժմ Սյունիքից թշնամին գտնվում է բնակելի հատվածի 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա և այդ բնագծերը զիջելու հետևանքով լուրջ խնդիր է առաջացել, դրանք շատ կարևոր բարձունքներ են, թշնամու կողմից զբաղեցնելու դեպքում Կապանը և այլ բնակավայրեր դառնում են թշնամու համար լուրջ թիրախ»,– ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

   tert.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01