Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը միջամտի և կանխի այս խելահեղ պահվածքը. Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ

11.07.2023 21:44
2218

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլ տալ հումանիտար բեռների անարգել տեղափոխումը, Ադրբեջանը կրկին սահմանափակում է Կարմիր Խաչի մուտքը Արցախ՝ մեղադրելով Կարմիր Խաչին ապօրինի բեռներ տեղափոխելու մեջ։

Կարմիր Խաչը միակ միջազգային կազմակերպությունն է, որ մտնում է Արցախ այս օրերին՝ ծայրահեղ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու և նրանց կյանքը փրկելու նպատակով։ Ադրբեջանի այս գործողությունը ավելի է խորացնում առկա հումանիտար ճգնաժամը՝ բացասական հետևանքներ ստեղծելով 120 հազար մարդկանց համար։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է հասնել Արցախի հայկական բնակչության վերացմանը բոլոր հնարավոր մեթոդներով։ Ադրբեջանի ղեկավարությունը այսպես է տեսնում հակամարտության լուծումը։ Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը միջամտի և կանխի այս վտանգավոր ու խելահեղ պահվածքը։

Միայն իմիտացնելով խաղաղության գործընթացը և անտեսելով առկա իրողությունները՝ մենք չենք կարող հասնել խաղաղության ձևավորմանը։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46