Շենաթաղի հիմնական դպրոցը գործել է առանց լիցենզիայի. ՀՀ Սյունիքի մարզի դատախազը դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարին

18.01.2018 17:41
2333

2017թ. դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից Սյունիքի մարզի «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտի արդյունքում կազմված աուդիտորական հաշվետվությունը: 2017թ. դեկտեմբերի 29-ին աուդիտորական հաշվետվությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու ցուցումով, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռեւս 2013թ. կնքվել է ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր, համաձայն որի ՀՀ Սյունիքի մարզի «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման է տրամադրվել համայնքային սեփականություն հանդիսացող մշակույթի տան եւ հողամասի մի մասը: Բայց պայմանագրի ստորագրման պահին եւ առ այսօր միջոցներ չեն ձեռնարկվել օրենքով սահմանված կարգով դպրոցի կողմից հիմնական եւ տարրական հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու ուղղությամբ: Արդյունքում «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն իր գործունեությունն իրականացրել է առանց պարտադիր համարվող վերը նշված լիցենզիայի: Հաշվի առնելով հայտնաբերված իրավախախտումը՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ հանձնարարելու պարզել Սյունիքի մարզի տարածքում առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող այլ կրթական հաստատությունների առկայությունը, իսկ այդպիսիք լինելու դեպքում միջոցներ ձեռնարկել դրանց, ինչպես նաեւ վերոնշյալ դպրոցի լիցենզավորման գործընթացն ապահովելու ուղղությամբ: Մարզի դատախազն առաջարկել է նաեւ քննարկման առարկա դարձնել այս հարցում իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս թերացած իրավասու պաշտոնատար անձանց հանդեպ կարգապահական միջոցներ ձեռնարկելու հարցը:

ՀՀ դատախազության մամուլի ծառայություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40