«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բազմապրոֆիլ ու Հայաստանում եզակի մասնաշենքը բացեց դռները

15.09.2018 13:56
1210

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Իր ձևաչափով Հայաստանում եզակի, բազմապրոֆիլ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը  սեպտեմբերի 14-ին հանդիսավորությամբ բացեց դռները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դեսպաններ, առողջապահական կազմակերպիչներ, բարերարներ:«Առողջապահության նախարարություն գերակա խնդիրն է որակյալ բուժօգնության ապահովումը: Շենգավիթ բժշկական կենտրոնի այս մասնաշենքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և հագեցված է բարձրակարգ բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ սարքավորումներով, հարմարավետ հիվանդասենյակներով»,-բացման խոսքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը մրցունակ է եվրոպական, և ամերիկյան առաջատար կլինիկաների հետ:

Կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի խոսքով՝ «Շենգավիթ » բժշկական կենտրոնը երկար տարիներ սպասել այս օրվան: «Ուրախ ենք, որ այսօր ունենք գերժամանակակից բժշկական կենտրոն՝ համապատասխան սարքավորումներով և կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրմամբ»,-ասաց Ուռումյանը:

ՀՀ վարչապետը շրջեց բժշկական կենտրոնով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին:

Բուժկենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագիծը կազմվել և հաստատվել է 2008 թվականին: Այն հնարավոր եղավ կյանքի կոչել ՌԴ հայտնի գործարար Բաբիկ Շահնազարյանի կողմից կատարված ներդրման, ինչպես նաև ԱՄՆ բարերար Պետրոս Կոջյանի շնորհիվ: «Շենգավիթ» կլինիկան աշխատում է «Հարմարավետություն և անհատական մոտեցում այցելուին» սկզբունքով: Այն հագեցված է հանրահայտ բուժտեխնիկա արտադրող եվրոպական ընկերությունների լավագույն , գերժամանակակից սարքավորումներով, բազմապրոֆիլ բաժանմունքներով, որոնք ապահովում են հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40