Շնորհալի դաշնակահարուհու մենահամերգը

15.06.2016 17:35
2029

Ուսումնական տարվա ավարտին հաշվետու համերգներով հանդես են գալիս ոչ միայն Կապանի արվեստի պետական քոլեջի եւ երաժշտական ու արվեստի դպրոցների սաները, այլեւ առանձին ուսանողներ: Մայիսի 14-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ քոլեջի «Դաշնամուր» մասնագիտացման երրորդ կուրսի ուսանողուհի Մերի Պետրոսյանի մենահամերգը (դասախոս՝ Մարինա Նահապետյան): Դաշնակահարուհին «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր է, Ա.Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների երրորդ միջազգային մրցույթի դիպլոմակիր: Երեկոյի ընթացքում նա հնչեցրեց Բախի, Շոպենի, Մոցարտի, Ռախմանինովի, Կոմիտասի ստեղծագործությունները, իսկ համերգի ավարտին իր դասախոսի՝ Մարինա Նահապետյանի նվագակցությամբ կատարեց Ռոբերտ Շումանի դաշնամուրի լյա մինոր կոնցերտի առաջին մասը: Հանդիսատեսն արժանվույն գնահատեց դաշնակահարուհու կատարումները՝ ջերմ ծափահարություններով եւ ծաղիկներով:

Գնահատանքի խոսք ասաց արվեստի քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը՝ արժանին մատուցելով Մերի Պետրոսյանի դաշնամուրի առաջին դասատուներ Նոննա Հակոբյանին ու Ռենա Աթաբեկովային եւ ներկայիս դասախոս Մարինա Նահապետյանին:

- Մերին միշտ պատրաստակամ է կատարելագործելու իր երաժշտական ունակությունները, աշխատասեր է, հաճելի է նրա հետ պարապելը: Այս անգամ երկացանկում ընդգրկել էինք ստեղծագործություններ, որոնք սրտամոտ են իրեն: Հուսով եմ, որ հետագայում նա մեծ բեմահարթակներում հանդես կգա՝ չմոռանալով մեր այս հրաշալի դահլիճը, հարազատ կրթօջախն ու այն դասախոսներին, ովքեր ներդրում ունեցան իր կայացման գործում, - համերգի ավարտից հետո ասաց Մարինա Նահապետյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40