Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22
403

Քաջանց տան պատվական հարկի ներքո այսօր առանձնահատուկ և խորհրդանշական օր է՝ նշում ենք մեր հարազատ քաղաքի՝ Քաջարանի հիմնադրման 68–րդ տարեդարձը։

Այս տոնը մեզ՝ քաջարանցիներիս համար հույժ կարևոր է՝ նշանավորելու արդյունաբերական քաղաքի պատմությունը և նրա բնակիչների անցած փառահեղ աշխատանքային ուղին, հիշելու և հաստատելու՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում։

Մեր պատմությունը գալիս է տասնամյակների խորքից, որը սերտորեն կապված է Սյունիքի հողի, նրա ընդերքի, աշխատավոր մարդու և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի հետ։ Գրեթե յոթ տասնամյակների ընթացքում քաջարանցին այստեղ ձևավորվել է մի բնակավայր, որտեղ իր աշխատասիրությամբ, տոկունությամբ և միասնականությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և վստահորեն առաջ շարժվել։

Քաջարանի անցած ճանապարհը մեզ հպարտություն է ներշնչում, իսկ ապագան՝ մեծ պատասխանատվություն։

Այսօր մենք կանգնած ենք նոր ժամանակների շեմին, որտեղ մեր գլխավոր առաքելությունն է աշխատել ավելի մեծ նվիրումով, կառուցել ավելի համարձակ և մտածել գալիք սերունդների մասին։

Քաջարանի նորագույն պատմությունը կերտվում է այսօր՝ մեր ամենօրյա աշխատանքով և նպատակասլացությամբ, իսկ այդ պատմությունը, առաջին հերթին, քաջարանցու պատմությունն է, որտեղ քաղաքի յուրաքանչյուր ձեռքբերման հիմքում կանգնած են հանքագործն ու շինարարը, ինժեներն ու մանկավարժը, բժիշկն ու մշակույթի, սպորտի գործիչը, պետական և համայնքային ծառայողն ու ձեռներեցը, երիտասարդն ու ավագ սերնդի ներկայացուցիչը։ Նրանց ամենօրյա աշխատանքով է կառուցվել ու շարունակում կառուցվել մեր քաղաքի ներկան ու ապագան, իսկ մեր քաղաքի զարգացումը կարևոր է ոչ միայն քաջարանցու, այլև ամբողջ Սյունիքի և Հայաստանի համար։

Սիրելի՛ քաջարանցիներ, օրհնված է ձեր քրտինքն ու վաստակը, վայելեք ձեր հանապազօրյա հացը ուրախ սրտով, թեթև խղճով:

Աստված մեզ պարգևել է գեղեցիկ բնօրրան, հարուստ ընդերք և մենք այն դարձրել ենք զարգացող և բարգավաճող քաղաք: Այսօր առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում Քաջարանի հիմնադրման և զարգացման ակունքներում կանգնած մարդկանց, քաղաքի շենացմանը իրենց ներդրումն ունեցած բոլոր սերունդներին։ Նրանց ստեղծածը մեզ համար ոչ միայն պատմական ժառանգություն է, այլև մեծ պատասխանատվություն՝ պահպանելու, զարգացնելու և հաջորդ սերունդներին ավելի հզոր Քաջարան փոխանցելու։

Մեր առաջնահերթությունն է ստեղծել ավելի բարեկարգ, հարմարավետ, անվտանգ և ժամանակակից քաղաք, որտեղ բնակիչը կզգա իր աշխատանքի և կյանքի արժանի պայմանները։

Մենք շարունակելու ենք աշխատանքները քաղաքի և համայնքի ենթակառուցվածքների բարելավման, բնակավայրերի համաչափ զարգացման, կրթության, մշակույթի, սպորտի և ամենատարբեր ոլորտների խթանման ուղղությամբ։

Ամեն տարի հետ հայացք գցելով, մենք տեսնում ենք ճարտարապետական նոր ճաշակ և դիմագիծ, ժամանակակից լուծումներով ենթակառուցվածքներ, ինչը միտված է բարձրացնելու մեր բնակիչների կյանքի որակը, որտեղ քաղաքի իրական ուժը մարդն է, ընտանիքը, համերաշխությունն ու միմյանց նկատմամբ պատասխանատվությունը։

Համեստ ենք մենք, զուսպ ու բարի, հյուրընկալ և մեծահոգի, ինչպես վայել է քաջերի սերնդին, բայց գիտակցում ենք մեր պատվավոր դերն ու ավանդը հայրենիքի զարգացման և շենացման սուրբ գործում։

Ես միշտ ասել եմ՝ կան ծնունդով քաջարանցիներ, կան հոգով քաջարանցիներ և կան տոհմիկ քաջարանցիներ՝ ծնունդով, հոգով և ապրած կյանքով, և նրանցից յուրաքաչյուրի սրտում այսօր տոն է, քանզի այդ ազնիվ սրտերը Քաջարանի հանդեպ լցված են անհուն սիրով ու գորովանքով:

Սիրելի քաջարանցիներ դուք արժանի եք փառքի ու մեծարանքի, լավին ու աենալավին, իսկ մշակը արժանի է իր վարձքին։

Շնորհավորում եմ մեր քաղաքի հիմնադրման 68-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ուրախ, տոնական տրամադրություն:

Թող Քաջարանը շարունակի հզորանալ որպես աշխատասեր, համերաշխ, արժանապատիվ և ապագային վստահ նայող քաղաք։

Թող յուրաքանչյուրիդ ընտանիքում տիրի խաղաղությունն ու բարեկեցությունը։

Թող մեր երեխաների ժպիտը, երիտասարդների եռանդը և ավագ սերնդի իմաստությունը մշտապես ուղեկցեն Քաջարանի զարգացման ճանապարհը։

Քոնն են տրված ու չտրված բոլոր դափնիները:

Աստված զորավիգ և պահապան՝ մեր հայրենիքին, մեր բնօրրանին, մեր ժողովրդին:

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան

Մանվել Փարամազյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08