Շնորհավորանք՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2018 22:40
2476

Հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է իբրեւ Գրադարանավարի օր:

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում ենք Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժնի աշխատակիցներին, ցանկանում յուրաքանչյուրին քաջառողջություն եւ հաջողություններ հասարակության համար պատասխանատու այդ բնագավառում:

Տեղեկատվական աղբյուրների բազմազանության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման մեր ժամանակներում ամենեւին էլ չի նվազում գրադարանների դերը, որի վառ վկայությունը Գորիս քաղաքի գրադարանների մերօրյա գործունեությունն է, ընթերցողների հետ սերտ կապը:

Հաճելիորեն նկատում ենք, որ առանց գրադարանային ակտիվ կյանքի հնարավոր չէ պատկերացնել Գորիսի հոգեւոր-մշակութային ընթացքը:

Եվ, օգտվելով պատեհ առիթից, շնորհակալություն ենք հայտնում Սյունիքի հոգեւոր մայրաքաղաք Գորիսի բոլոր գրադարանավարներին՝ սպասարկման բարձր կուլտուրայի, մասնագիտական վարպետության, ինչպես եւ այն ջանքերի համար, որ կարողանում են արժանավոր կերպով շարունակել Գորիսի գրադարանների՝ տարիների խորքից եկող բարի ավանդույթները:

Սիրելի գրադարանավարներ, մի մոռացեք, որ դուք կարեւոր առաքելություն եք իրականացնում Գորիսի հոգեւոր եւ մշակութային կյանքում, ինչպես եւ հայոց արժեհամակարգը անաղարտ պահելու ազգանպաստ գործում:

Աստված ձեզ պահապան:

Գորիսի քաղաքային գրադարանի մի խումբ ընթերցողներ

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40