Շնորհավորանք Կարեն Լազարյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

07.11.2025 10:33
901

Հարգելի պարոն Լազարյան

Գորիսի պետական քոլեջի դասախոսական եւ վարչական անձնակազմը, ինչպես եւ ուսանողները ջերմորեն շնորհավորում են Ձեզ՝ ծննդյան 46-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վերջին 16 տարում Դուք եք գլխավորել եւ գլխավորում Սյունիքի մարզի ամենավաստակաբեռ ուսումնական հաստատությունը: Եվ դա արել եք անմնացորդ նվիրումով՝ բազմապատկելով հարյուրամյա կրթօջախի լավագույն ավանդույթները:

Մեր աչքի առաջ Դուք կարողացաք կարճ ժամանակամիջոցում վերացնել Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ կրթօջախի շենքին հասցված մեծածավալ վնասների հետքերը:

Դուք կարողացաք էականորեն հարստացնել եւ արդիականացնել քոլեջի ուսումնանյութական բազան:

Կարողացաք նոր մակարդակի բարձրացնել ուսումնական գործընթացի որակը, կարողացաք տարածաշրջանի աշխատաշուկայում ավելի պահանջված ու սպասված դարձնել հաստատության շրջանավարտներին:

Կարողացաք, հակառակ ոմանց անձնական ձգտումներին, քոլեջը հեռու պահել քաղաքական-կուսակցական գործընթացներից ու թիմային խաղերից:

Ուշագրավ է, որ սահմանապահ դարձած Գորիսում, բազմաթիվ կրթական հաստատությունների առկայության պարագայում, Գորիսի պետական քոլեջը շարունակեց մնալ հանրակրթական դպրոցների շրջանավարտների ամենանախընտրելի մասնագիտական հաստատությունը տարածաշրջանում:

Եվ դա Ձեր ու Ձեր գլխավորած կոլեկտիվի ազնիվ ջանքերի շնորհիվ:

Այդ ամենի արդյունքն է, որ Դուք այսօր պատշաճ հեղինակություն եք վայելում դասախոսների եւ ուսանողների միջավայրում, նաեւ Գորիս քաղաքում ու տարածաշրջանի բնակավայրերում:

Մի քանի ամիս է՝ քոլեջը կանգնած է լինել-չլինելու չհիմնավորված, հորինված մարտահրավերի դեմ հանդիման:

Եվ անորոշությամբ պարուրված այս իրավիճակում Դուք հաջողում եք՝ Ձեզ հատուկ պահանջկոտությամբ եւ աշխատասիրությամբ, բարձր կազմակերպվածությամբ առաջ տանել ուսումնական գործընթացը՝ ամեն ինչից վեր դասելով ուսանողի շահը:

Մենք տեսնում ենք, որ ստեղծված իրավիճակում Դուք կարեւորում եք ոչ թե Ձեր՝ վրեժխնդրության եւ քինախնդրության թիրախ դարձած անձը, այլ քոլեջի դասախոսների ճակատագիրը, հարյուրավոր ուսանողների մտահոգությունները, եւ իհարկե, Գորիսի արժանապատվությունը:

Մեր օրերում դժվար է ինչ-որ մեկին երջանիկ համարել:

Բայց, վերջին ամիսներին տեսնելով ուսանողների եւ դասախոսների՝ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ հարգանքն ու պատկառանքը, կարող ենք միանշանակ ասել՝ Դուք գնահատված եք ամենաբարձր մակարդակով, ինչը քչերին է հաջողվում:

Հարգելի պարոն Լազարյան

Կրկին շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ եւ հաջողություններ մաղթում:

Հիշեք, բոլոր նրանք, ովքեր իրենց ողորմելի էությամբ թիրախավորել են Ձեր կարող անձնավորությունը, գնալու եւ մոռացվելու են ընդմիշտ: Իսկ 16 տարի շարունակ Ձեր հյուսած գեղեցիկ հետագիծը հիշվելու է Գորիսի կրթական համակարգում եւ տարածաշրջանում:

Հենց այդ հանգամանքն է մեզ համոզմունքի բերում, որ Ձեր հետագա գործունեությունը նույնպես պահանջված է լինելու կրթական ոլորտում:

Մենք միասին ենք ու Ձեզ հետ ենք:

Աստված պահապան հարյուրամյա մեր կրթական հաստատությանը, որը, համոզված ենք, հառնելու է նորից:

Աստված պահապան Ձեզ եւ մեր գեղեցիկ կոլեկտիվին ու հրաշալի ուսանողներին:

Հարգանքով՝

Գորիսի պետական քոլեջի դասախոսներ, վարչական աշխատողներ, ուսանողներ

Գորիսի պետական քոլեջ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40