Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու ամրություն մեր պետականությանը․ Մանվել Փարամազյան

05.07.2026 12:50
567

Սիրելի՛ հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։

Այն մեր անկախ պետականության բարձրագույն խորհրդանիշն է և ժողովրդավարության, պետական կարգի ու մարդու իրավունքի իրացման կարևորագույն հենասյունը, որը ճանապարհ է անցել նաև փոփոխությունների միջով։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասելով անկախությանը ցույց տվեց իր հավատարմությունն ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր ունենալու նվիրական երազանքին, իսկ 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը։

Ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհը դյուրին չէր, սակայն քարը քարին դնելով` կերտեցինք և շարունակելու ենք հղկել, բյուրեղացնել այն կարևոր արժեքները, որոնք բխում են Սահմանադրությունից, ինչը հենց այդ արժեքների երաշխավորն ու հենարանն է։

Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի և պետական օրհներգի օրը, որովհետև այս շարքում Սահմանադրությունն ամբողջացնում է անկախ պետականության բովանդակությունը։

Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է` երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու ամրություն մեր պետականությանը, բարեկեցություն մեր քաղաքացիներին։

Մեր հայրենիքն ու մեր ժողովուրդն ունեն այս նպատակներին հասնելու ներուժ։

Քաջարան համայնքի ղեկավար

Մանվել Փարամազյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40