Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ–ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին

13.02.2026 20:21
362

ԱՄՆ–ն Երևանին առաջարկելով Հայաստանում ամերիկյան մոդուլային ռեակտորներ կառուցել՝ փաստացի դատապարտում է երկիրը փորձարկումների ատոմային տեխնոլոգիաների ոլորտում։ Որոնք են հնարավոր գործարքից բխող սպառնալիքները՝ ՌԻԱ Նովոստի հետ զրույցում պատմել է Սերգեյ Շոյգուն։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ծրագրերը, հայտարարել է, որ ամերիկացիները միշտ շատ գեղեցիկ բիզնես առաջարկներ ունեն, սակայն ԱՄՆ-ն որևէ փոքր մոդուլային ռեակտոր դեռ նույնիսկ չի կառուցել։

Փետրվարի 9-ին Հայաստան կատարած այցից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակներում։ Վենսը նաև նշել է նախագծի արժեքը՝ 9 մլրդ դոլար, որից 5 մլրդ դոլարը կհատկացվի փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) կառուցմանը, իսկ 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման վրա (երկարաժամկետ հեռանկարում):

«Այցի ընթացքում հայտարարվեց Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին։ Այո, ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ կան, որոնք զբաղվում են դրանով։ Այո, նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ բիզնես առաջարկներ ունեն։ Բայց, ինչպես ասում են, նրբություններ կան... Ամերիկացիները դեռ ոչ մի մոդուլային ռեակտոր նույնիսկ չեն կառուցել, էլ չենք խոսում գործարկման կամ, առավել ևս, դրա արդյունաբերական շահագործման փորձի մասին։ Ընդգծեմ՝ ոչ մի», – ասել է Շոյգուն։

Միևնույն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ արտադրված էներգիայի մեկ մեգավատտ-ժամի մոտավոր արժեքը նույնիսկ որևէ տեղ չի նշվել։ Մինչդեռ դրան հատուկ ուշադրություն է պետք դարձնել։

«Եթե խոսքը NuScale Power ընկերության 77 մեգավատտ հզորությամբ մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի բարձր գինն էր պատճառը, որ Յուտա ​​նահանգում հանգեցրեց այդ նախագծի ձախողմանը։ Դեռ նախապատրաստման փուլում արժեքը 1.5 անգամ աճեց, իսկ նախատեսված էներգիայի արտադրության գինը մեգավատտ-ժամի դիմաց 58 դոլարից բարձրացավ մինչև 89 դոլար, ինչը հանգեցրեց դրա փակմանը 2023 թվականին», – պարզաբանել է նա։

Եվս մեկ պահ` ԱՄՆ–ն սպառված միջուկային վառելիքը վերամշակելու տեխնոլոգիա չունի։ Եթե Հայաստանում ատոմակայանի համար փոքր ռեակտորներ կառուցվեն, աշխատած վառելիքը միանշանակ Հայաստանում է պահվելու։

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների մասին։ Նա ընդգծել է, որ «Ռոսատոմը» արտասահմանում ատոմակայանների կառուցման նախագծերի թվով առաջին տեղում է՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման բացառիկ փորձ ունի։

«Մանրամասներ չբացահայտելով՝ ասեմ, որ այնտեղ պայմանները բավականին շահավետ են, տեխնոլոգիաներն էլ ամենաառաջադեմը, միևնույն ժամանակ դրանց հուսալիությունը ապացուցված է երկար տարիների շահագործմամբ։ Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակ կգերակշռեն սթափ հաշվարկը և ժողովրդի շահերը, այլ ոչ թե «մայրիկին հակառակ կսաեռցնեմ ականջներս» ասացվածքի ոգով մտածելակերպը», – ասել է Շոյգուն։

Եթե ​​Հայաստանում ՓՄՌ-ի կառուցումը գործնական փուլ անցնի, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները, ըստ Շոյգուի, ստիպված կլինեն հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը։

«Ըստ էության ելնել նրանից, որ կողքին, սեյսմիկ ակտիվության գոտում, ատոմային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումներ են իրականացվելու։ Հետևաբար, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Զուգահեռներ անցկացնել չէի ցանկանա, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով հենց ամերիկյան ռեակտորներն ավերվեցին, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման», – հավելել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանը, անշուշտ, ազատ է համագործակցել այն գործընկերների հետ, որոնք անհրաժեշտ կհամարի, սակայն ընտրությունը հօգուտ ամերիկյան տեխնոլոգիաների իսկապես հարցեր է առաջացնում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ–ներ չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլ դրանք ընդհանրապես սկզբունքորեն գոյություն չունեն, դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա։

Այն մասին, որ ամերիկյան մոդուլային ռեակտորները դեռևս լայն տարածում չունեն աշխարհում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։ Մեծ հաշվով ատոմային էներգետիկայի այդ հատվածը դեռ փորձարկման փուլում է, և մեր զրուցակիցը անընդունելի էր համարել Հայաստանի էներգետիկ համակարգը փորձարարական դաշտի վերածելը։

Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը ընդունելի է միայն այն դեպքում, եթե տեղի ունենա նոր միջին կամ մեծ հզորության ատոմակայանի կառուցմանը զուգահեռ։ Ատոմակայանների երկու տեսակների նման համադրությունը իրատեսական է միայն ռուսական պետական ​​«Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցությամբ, նման օրինակ կա Ուզբեկստանում։

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10