Շրջանառության մեջ դրվող նոր դրոշմապիտակներն անվտանգ կլինեն երեխաների համար. նախարար

21.01.2019 21:35
1199

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ քննարկել է դրոշմապիտակների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: Դավիթ Անանյանը նրան տեղեկացրել է, որ շուտով շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ:

«Քիչ առաջ խոսեցի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ հասկանալու թե ինչպես կարող ենք լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։ Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մասնավորապես, մոտավորապես երեք ամսից արդեն շրջանառության մեջ կմտնեն նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից։ Դրանք նախ, ավելի ամուր կկպչեն ապրանքներին, ինչպես նաև պոկվելու դեպքում, կլինեն շատ ավելի փափուկ և եթե նույնիսկ կուլ տրվեն, ապա վտանգ չեն ներկայացնի երեխաների համար։ Նաև պայմանավորվեցինք աշխատել արտադրողների և ներմուծողների հետ, որպեսզի այդ դրոշմապիտակները փակցվեն այնպիսի տեղերում, որ հեշտ չպոկվեն»,-նշել է Արսեն Թորոսոյանը։

Առողջապահության նախարարը ծնողներին հորդորել է առավելագույնս ուշադիր լինել, երբ փոքրիկների ձեռքին նման ապրանքներ են հայտնվում՝ թույլ չտալու համար դրանց պոկվելը և կուլ տալը։ Նա հավաստիացրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40