Շրջափակման հետևանքով Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 1.9 մլն դոլար

29.03.2023 15:20
810

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ կամ 1.9 մլն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում, որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավոր տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Երևանում զեկույցի ներկայացմանը տեսակապով միացել էին նաև Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը  ևս ընդգրկված է եղել մասնագիտական թիմում: «Արդեն 108 օր է,ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն  է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում»,-ասաց Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ զեկույցը ներկայացնելու են  միջազգային կառույցներին: Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է 4 մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր:

Ըստ զեկույցի՝ շրջափակման հետևանքով Արցախի ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական նվազագույնը 651 մլն դրամ կամ 1.6 մլն դոլար: «1.6 մլն դոլարը առանց բարեկեցության կորստի, զուտ միայն սոցիալ-տնտեսական կորուստների գնահատականն է՝ մեկ օրվա համար, որի մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 մլն դրամի չափով և առաջնային  սոցիալական ծախսերը՝ 36.3 մլն դրամով: Օրական կորուստը 1.65 մլն դոլար ենք ստանում, եթե հաշի առնված չէ բարեկեցության կորստի մասը, եթե բարեկեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա ստացվում է 1.9 մլն դոլար յուրաքանչյուր օր՝ առանց գնահատելու պոտենցիալի կորուստը, բուֆերների համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման մեծությունը»,-ասաց Արամյանը:

Շրջափակման հետևանքով 100 օրվա հաշվարկով Արցախին պատճառվել է շուրջ 165 մլն դոլարի չափով տնտեսական վնաս, երբ գնահատվում են սոցիալ-տնտեսական կորուստները և շուրջ 190 մլն-ի չափով, երբ գնահատվում է նաև բարեկեցության կորուստը: Գնահատումները հաշվի չեն առել շրջափակման հետևանքով առաջացող որոշ ծախսեր՝ պոտենցիալի կորուստը և տնտեսական կյանքի այսպիսի ցնցումներից խուսափելու համար բուֆերների համար անհրաժեշտ ծախսերը:

«Որքան այս շրջափակումը երկարում է, այնքան Արցախի տնտեսական պոտենցիալն ավելի է փչանում: Վաղը մյուս օրը կարող է կանգնենք մի իրավիճակի առաջ, որ ընդհանրապես տնտեսական կյանք չունենա, ուղղակի սպառում լինի, փողը դրսից գա, արցախցիներն ուղղակի սպառում անեն, սպառվող ապրանքներն էլ հիմնականում դրսից ներմուծվեն »,-նշեց Արամյանը:

Արցախի տնտեսությունը մինչև 2020 թվականն աճել է, 2020 թվականից սկսած, կրելով պատերազմի աղետալի հետևանքները, երկու տարի անընդմեջ անկում է ապրել, որի տեմպը կազմել է տարեկան միջին հաշվով 17.6 տոկոս: 2022 թվականից Արցախի տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հունվար-սեպտեմբերին գրանցվել է զգալի բարձր տնտեսական աճ՝ 18.2 տոկոս: Սակայն այդ բարձր աճը խաթարվել է շրջափակման հետևանքով: Օրինակ՝ դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 20.7 տոկոսով՝ այն դեպքում, երբ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՏԱՑ-ի աճի տեմպերը շարունակել են նախորդ 9 ամիսների աճերի հետ համադրելի բարձր լինել և կազմել են համապատասխանաբար 27.7 տոկոս և 13.5 տոկոս:

Ըստ զեկույցի՝ եթե «կյանքի ճանապարհը» փակ մնա, միջինում կարող է առաջանալ շուրջ 16.2 հազար գործազուրկների առկայություն: Կառավարության համար առաջանում է ևս մեկ բեռ: 1 գործազուրկի համար 68 հազար դրամ նպաստ տրամադրելու դեպքում պետական բյուջեի համար առաջանում է օրական շուրջ 36.3 մլն դրամի կամ 92 հազար դոլարի լրացուցիչ ծախս: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ             քանի դեռ անձը զբաղված էր և աշխատանք ուներ, իր բարեկեցությունն ավելի բարձր էր, քանի որ ստացված աշխատավարձը ակնհայտ 68 հազար դրամ նպաստից բարձր է: Հետևապես, առկա է նաև բարեկեցության կորուստ: Արամյանը կարևորեց միջազգային հանրությանն այս մասին տեղեկացնելը, որ մարդիկ Արցախում բարեկեցության կորուստ ունեն:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ ասաց. «Մենք շրջափակման առաջին օրվանից փորձում էինք ոչ միայն օպերատիվ արձագանքել խնդիրներին, այլ նաև հասկանալ իրավիճակը երկարաժամկետ կտրվածքով: Դրա համար պետք էր անել շատ հետևողական գործ: Եվ ես վստահ եմ, որ մեր արած գործը շատ կարևոր էր մեզ համար և աշխարհին ներկայացնելու համար, որ դա ոչ միայն սննդի ու էլեկտրաէներգիայի խնդիր է, այլ ընդհանուր՝ հասարակության, պետության կյանքի, ապագայի հետ կապված ճգնաժամ է, որն ավելի խորքային է, ավելի շատ խնդիրների առաջ է մեզ կանգնեցրել»:

Զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական և տնտեսական ծախսերը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34