Շրջափակման հետևանքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը ընթացքում նվազել են շուրջ 200 անգամ. ՄԻՊ

12.05.2023 17:02
811

Նախքան Ադրբեջանի կողմից շրջափակումը Ստեփանակերտ-Գորիս մայրուղով երկկողմանիորեն անցնում էր օրական միջինը շուրջ 2,450 մարդ, ինչը նշանակում է, որ սովորական պայմաններում այս 150 օրվա ընթացքում պետք է մարդկանց տեղաշարժը լիներ շուրջ 367,500 մուտք և ելք:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝  մայիսի 11-ին հրապարակած արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակում՝  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Այնինչ նշված ժամանակահատվածում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով երկկողմանիորեն տեղափոխվել է 1,839 մարդ (1,124-ը՝ բաժանված ընտանիքների անդամներ, իսկ 715-ը՝ հիվանդներ և ուղեկցող անձինք): Դա նշանակում է, որ շրջափակման հետևանքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամ»,-սված է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցում՝ ընդգծելով, որ նույնիսկ այդ պայմաններում երբեմն խնդիրներ են առաջանում նաև ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի կողմից մարդկանց տեղափոխումների հետ կապված: Նման դեպքերից մեկը արձանագրվել է ապրիլի 4-ին, երբ Հայաստանի Գորիս քաղաքից Արցախի 27 քաղաքացու ռուս խաղաղապահները փորձել են տեղափոխել Ստեփանակերտ, սակայն ճանապարհի արգելափակման հատվածում ադրբեջանական կողմը արգելել է նրանց մուտքը: Հինգ ժամ տևած բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել, ավելին՝ սպասող անձանց հոգեբանական ահաբեկումը հանգեցրել է չորս կանանց ինքնազգացողության վատթարացման, որոնցից երեքի՝ ուշագնացության, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն, իսկ մնացած 23-ը ստիպված վերադարձել են Գորիս:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40