Շրջայց սահմանամերձ զորամասերում

23.07.2015 14:13
1946

Հուլիսի 21-22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերում:

Երկօրյա շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագոտու պահպանությունն իրականացնող զորամասերում, ստուգել է սպառազինության եւ զինտեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաեւ նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների եւ հանձնարարականների կատարման ընթացքը: Նախարարը ծանոթացել է նաև զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետեւել է ընթացող կապիտալ շինարարական  աշխատանքներին: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորումների հրամանատարներ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ու գնդապետ Տիգրան Փարվանյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Սեյրան Օհանյանը եղել է նաեւ մարտական հենակետերում, հետեւել է դիրքերի մարտավարական բնագծի եւ ամրաշինական կառույցների բարելավման եւ կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածներում տիրող օպերատիվ իրավիճակին: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Աշխատանքային այցի շրջանակում բանակային զորամիավորումների ղեկավար կազմի հետ ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են խնդիրներ, տրվել են ցուցումներ եւ հանձնարարականներ՝ ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի եւ առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

2015-07-22

mil.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40