Շուկայում մանրածախ ապրանքների գնաճը ռուս խաղաղապահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում սկսել է կարգավորվել. պետնախարար

07.04.2023 11:39
1064

2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչը Արցախում ապրող մարդկանց համար ծնել է բազմաթիվ խնդիրներ:

Նման իրավիճակները սկսում են մարդկանց դրդել իրենց առջև ծառացած խնդիրների լուծման տարաբնույթ քայլերի, այդ թվում անօրինական: Իսկ նման արարքների խիստ պահանջարկը ունակ է գտնելու նաև հանցակից, օժանդակող:

Վերջին շրջանում շուկայում ձևավորվել էր մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճ, ինչը պայմանավորված էր մի խումբ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված անօրինական գործողություններով:

Այդ անընդունելի երևույթին վերջ տալու համար Արցախի Հանրապետության կառավարությունը և իրավապահ մարմինները բավականին մեծ աշխատանք են կատարել, որին միացել են նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերը, այդ թվում նրանց կազմում ընդգրկված ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Այս առումով մեր համագործակցությունը արդեն բավականին արդյունքներ է ապահովել, համատեղ մշակվել և շարունակաբար մշակվում են հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու քայլերը:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ծառայողների ջանքերը, որոնք էականորեն նպաստեցին իրավիճակի համեմատական կարգավորմանը:

Այս ուղղությամբ համատեղ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և տևելու են այնքան ժամանակ, մինչև մեզանում ամբողջությամբ արմատախիլ արվի այդ արատավոր երևույթը:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40