Շուռնուխում շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024թ. ապրիլի 1-ին

19.03.2024 10:24
685

Նոր թաղամասի շինարարությունը վերջապես կավարտվի, բայց խմելու ջրով ապահովելու խնդիրը հարցականի տակ է։

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կառուցվող նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ գրել էինք, որ Շուռնուխի նոր թաղամասը դեռևս շահագործման չի հանձնվել. 5–րդ հետաձգումից հետո շահագործումը պետք է տեղի ունենար 2024 թվականի սկզբին։

«Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ նախատեսված է ավարտել 2024 թվականի ապրիլի 1-ին»,– ասված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանում։

Հարցին, թե ինչպես է լուծվելու խմելու ջրի խնդիրը, որը, բնակիչների խոսքով, շարունակում է արդիական մնալ նույնիսկ խողովակաշար անցկացնելուց հետո, կոմիտեից պատասխանել են` պայմանագրով նախատեսվել է կառուցել կարգավորիչ նոր ջրամբար։

«Այդ ջրամբարը միացված է նոր կառուցված ջրագծին, որը դեռ չի շահագործվում»,– ընդգծել են կոմիտեից։

Նշենք, որ բնակիչները պնդում են` աղբյուրը, որին միացվել է խողովակը, չափազանց սակավաջուր է և հազիվ 1-2 տան կբավականացնի։ Նրանք կարծում են, որ պետք է խողովակ անցկացնել Սևարանց գյուղի մոտակայքում գտնվող ավելի մեծ աղբյուրից. այդ դեպքում ջուրը կբավականացնի և՛ Շուռնուխին, և՛ հարևան Բարձրավանին։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։

Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը որոշեց 108,5 մլն դրամ հատկացնել սահմանամերձ Շուռնուխ գյուղում կառուցվող տների համար։ Այդ գյուղի բնակիչների համար 13 տուն կառուցելու որոշումն ընդունվել է 2021 թվականի ապրիլին և այդ նպատակով հատկացվել էր 1 մլրդ 190 մլն դրամ։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40