Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմը չի օգտվի. Արցախի պետնախարար

01.07.2021 19:58
7747

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմը չի օգտվի. հայտարարում է Արցախի պետական նախարարն ու խոսում ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացման և վերահսկողության ուժեղացման մասին:

Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս: Նշեմ, որ այս մասով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով՝ մի քանի ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմը այլևս չի օգտվելու: Այս մասով էլ լրացուցիչ աշխատանքներ տանում ենք, նաև աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, նաև գիշերային լուսավորության հարցերն են լուծվում, լրացուցիչ վերահսկողությունն է ուժեղացվում և այլն:

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ

Այս պահին անվտանգության խնդիրը առաջնային համարելով՝ Բեգլարյանը ընդգծում է՝ խաղաղապահներն ու պաշտպանության բանակը կանխարգելիչ լուրջ աշխատանք են տանում: Դիվանագիտական հարթությունում ևս քայլեր են ձեռնարկվում: Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող հայտնվել, ասում է և շեշտում՝ ինքնորոշման իրավունքի համար պայքարը նոր փուլ է մտել:

Արտակ Բեգլարյան - Փաստարկների առումով ինքնորոշման իրավունքը ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետև հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են:

Ըստ պետնախարարի՝ քայլեր են ձեռնարկում Արցախում արտագաղթը կանխելու համար: Այս առումով անվտանգությունից բացի կարևոր է նաև բնակարանային խնդրի լուծումը. առաջիկայում կստեղծվի առանձին լիազոր մարմին:

Արտակ Բեգլարյան - Մենք հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք բոլորին ապահովել բնակարաններով, այս պահին կառավարության առաջնահերթություններից մեկը տեղահանվածների բնակարանների խնդիրները լուծելն է:

Խոսելով Արցախի ներքաղաքական իրավիճակի և վերջին շրջանի ցույցերի մասին՝ պետնախարարը պնդում է՝ նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց մինչև այդ և հատկապես հրաժարականից հետո պետք է վստահ լինի, որ Արցախը պատրաստ է նոր ընտրությունների:

1lurer.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02