Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար

18.03.2026 11:44
210

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել։

«Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար

Ժնև – 18 մարտի, 2026 թ.

2023 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի հետ համատեղ 2026 թ. մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել SOCAR Trading SA ընկերության դեմ:

Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար:

«Նյութական աջակցություն» էթնիկ զտումներին

Բողոքը պաշտոնապես ներկայացվել է Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետին (SECO)՝ համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ / OECD)՝ Բազմազգ ձեռնարկությունների համար նախատեսված 2011 և 2023 թթ. ուղեցույցների: ՏՀԶԿ Ուղեցույցների «Հատուկ դեպքերի» (Specific Instance) ընթացակարգի համաձայն՝ Շվեյցարիայի Ազգային կոնտակտային կետն այժմ կուսումնասիրի բողոքը և կորոշի հետագա գործողություններն ու իրավական պաշտպանության միջոցները:

«SOCAR Trading»-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)՝ Շվեյցարիայում տեղակայված դուստր ձեռնարկությունն է, որը հանդիսանում է Ադրբեջանի նավթային ոլորտի առևտրային ու ֆինանսական օղակը և ադրբեջանական պետության եկամտի առանցքային աղբյուրը: 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական տեղահանությանը՝ փաստացի վերջ դնելով տարածաշրջանում հայերի դարավոր ներկայությանը։

Հիմնվելով բազմաթիվ հեղինակավոր փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի վերլուծությունների վրա՝ բողոքը ներկայացրած կազմակերպությունները պնդում են, որ այս արշավն իրենից ներկայացրել է էթնիկ զտում և, հնարավոր է, ցեղասպանություն:

Բողոքը պնդում է, որ SOCAR Trading-ն իր ֆինանսական և առևտրային գործունեությամբ նպաստել է ադրբեջանական պետության տնտեսական ռեսուրսների համալրմանը և, հետևաբար, ըստ ՏՀԶԿ ուղեցույցների՝ ուներ հստակ պարտավորություն՝ իրականացնելու մարդու իրավունքների մանրակրկիտ, պատշաճ ուսումնասիրություն (due diligence) և արձագանքելու իր գործունեությունից բխող ռիսկերին։»

«Իրենց հայրենիքից մոտ 150,000 հայերի բռնի տեղահանումը Հարավային Կովկասում վերջին տասնամյակների լրջագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է», - ընդգծել է Չիկագոյում գործող միջազգային իրավաբան և Կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը: «Այդ գործողությունների համար պատասխանատու պետությանը ֆինանսապես աջակցող ընկերությունները չեն կարող անտեսել միջազգային չափանիշներից բխող իրենց պարտավորությունները»:

Շվեյցարիայի մանդատը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար

Այսօր Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բողոքարկուները նաև հիշեցրել են, որ ուղիղ մեկ տարի առաջ Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներն ընդունեցին միջնորդություն՝ հանձնարարելով Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտին խաղաղության ֆորում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների միջև: Մեկ տարի անց նման ֆորում դեռևս չի գումարվել:

Կոմիտեն և նրա գործընկերները հայտնել են իրենց շարունակական ակնկալիքը, որ Շվեյցարիայի իշխանությունները կկատարեն խորհրդարանի այս հանձնարարականը, որը, նրանց համոզմամբ, կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբ

եջանի միջև արդար և կայուն խաղաղության կառուցման գործում:

«Շվեյցարիան պետք է ակտիվորեն ներգրավվի բնիկ ժողովուրդների պաշտպանության և նրանց ինքնորոշման իրավունքի ապահովման գործում, ինչպես երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ», - ասել է «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանը: «Որպես չեզոք պետություն՝ Շվեյցարիան ունի բարենպաստ դիրք՝ կառուցողական դեր խաղալու այս տասնամյակների հակամարտությանն արդարացի հանգուցալուծում տալու գործում»:

«Տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների վրա», - նշել է Ցյուրիխում գործող «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպություն» (Christian Solidarity International) ՀԿ-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը, ով նույնպես ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում: «Իրանի հետ նոր հակամարտությունն առավել քան երբևէ պարզ դարձրեց կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության կառուցման կարևորությունը»:

Քայլեր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի երկու անդամներ մասնակցում են Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանին:

Ելույթ ունենալով լիագումար նիստերին մի քանի հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ նրանք Խորհրդի ուշադրությունն են հրավիրել Բաքվի բանտերում հայ պատանդների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի պահման, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը չկատարելու Ադրբեջանի մերժման (որով պահանջվում է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների շարունակական ոչնչացման փաստերի վրա»,- ասվում է հայտարարությունում։

Պետք է աշխատել այնքան, որքան կարող ես, իսկ դրանից հետո՝ այնքան, որքան պետք է. Արման Թաթոյանի խորհուրդը երիտասարդներին

15.04.2026 20:59

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

15.04.2026 19:38

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են զգալ Իրանի դեմ ամերիկյան շրջափակման հետևանքները. CNN

15.04.2026 17:31

Մայիսի 28-ին կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022-ից հետո. Փաշինյան

15.04.2026 16:49

«Նարա–Դանսի» նվաճումները

15.04.2026 16:44

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել

15.04.2026 16:33

Մտնում ենք TRIPP-ի իրագործման փուլ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

15.04.2026 15:52

День космонавтики в Капане

15.04.2026 14:26

Հայաստանը փոխարտգործնախարարի մակարդակով կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

15.04.2026 14:13

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում

15.04.2026 12:37

Երաշխիքներ չկան, որ ՆԱՏՕ-ն կգnյատևի առաջիկա 10 տարվա ընթացքում. Ստոլտենբերգ

15.04.2026 12:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է գալիս Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը

15.04.2026 12:08