Սիրիայի բանակը մտել է տաս տարի առաջ կորցրած շրջանները ազատագրելով 4 քաղաքներ և տեղադրել սիրիական դրոշներ

18.07.2022 12:54
1181

Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրամանով սիրիական զի-նված ուժերը մտել են երկրի այն շրջանները, որոնց նկատմամբ վերահսկողությունը կորցրել էր գրեթե մեկ տասնամյակ առաջ։

Տարածաշրջանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի կանոնավոր բանակի լրացուցիչ ուժերը մտել են Մանբիջ, Թել Ռիֆաթ և Այն ալ Արաբ քաղաքներ, որոնք թուրքական բանակը նախատեսում է ամբողջությամբ մաքրել PKK-ից։ Այս քաղաքների վրա արդեն ծածանվում են Սիրիայի պետական ​​դրոշները՝ հաստատելով, որ տասը տարվա արյունալի պատերազմից հետո Դամասկոսը, առանց կրակոց արձակելու, վերականգնեց իր ինքնիշխանությունը այն բնակավայրերի նկատմամբ, որոնք գտնվում էին ընդդիմության խիստ վերահսկողության տակ։

Ըստ թուրքական աղբյուրների՝ սիրիական դրոշները բարձրացված են նաև Այն ալ Արաբ քաղաքի և PKK/YPG ուժերի դիրքերի վրա, որոնք տեղակայված են Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրու շրջանի դիմաց։ Սիրիական բանակի զինվորներն ու ծանր տեխնիկան դիրքեր են գրավել PKK/YPG-ի մարտիկների կողքին Այն ալ-Արաբի շրջակայքում գտնվող բարձունքներում, որտեղ կառուցվել են գլանաձև բետոնե դիտաշտարակներ, ապաստարաններ և ստորգետնյա թունելներ՝ հնարավոր օդային հարվածներից պաշտպանվելու համար։

Հաղորդվում է նաեւ, որ Թուրքիայի զի-նված ուժերը մարտական ​​պատրաստության վիճակում են գտնվում շփման գծի երկայնքով։

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի խումբը հայտնում է, որ Բաշար ալ-Ասադի ուժերը լրացուցիչ ստո-րաբաժանումներ են կենտրոնացնում Թել Թամեր շրջանում։

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» կազմակերպության ղեկավարները, որոնք հիմնականում բաղկացած են քրդական PKK/YPG-ից, Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունների ընթացքում համաձայնել են Բաշար ալ-Ասադի զորքերը տեղակայել Հյուսիսային Սիրիայում ՝ Թուրքիայի հետ ​​սահմանին:

Այսպիսով, Սիրիայի հյուսիսում 30 կիլոմետրանոց անվ-տանգության գոտու ստեղծման նոր ռազ-մական գործողության մեկնարկի մասին Անկարայի հայտարարությունը ստեղծեց սուր կոնֆ-լիկտային իրավիճակ։ Այս պահին Բաշար Ասադի ստորաբաժանումները տեղակայված են այն թաղամասերում, որոնք գտնվում են թուրքական բանակի, ինչպես նաև Անկարայի կողմից աջակցվող «Սիրիայի ազգային բանակի» թիրախում։

Բացի այդ, Ռուսաստանը, Իրանը և Միացյալ Նահանգները նույնպես մեծացրել են իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Իսկ դա նշանակում է, որ եթե Թուրքիան սկսի հայտարարված ռազմական գործողությունները, ապա ապագայում կարող է ուղղակի զինված բախման մեջ մտնել սիրիական կանոնավոր բա-նակի հետ։ Բացի այդ, Անկարան սպառնում է նաև բախվել ռուսական, ամերիկյան և իրանական զորքերի հետ։

Սիրիայի հյուսիսում իրադարձությունների հետագա ընթացքը, հավանաբար, կախված կլինի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների վաղը Թեհրանում կայանալիք բանակցությունների արդյունքներից։

Ինչպես արդեն հաղորդվել է, այս բանակցությունների օրակարգի գլխավոր թեման Սիրիան է։

https://yerevan-times.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40