Սիրիայում և Իրաքում կարող է ցամաքային «ռազմական գործողություն իրականացվել». Էրդողան

21.11.2022 20:32
889

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օդայինից հետո Անկարան ցամաքային գործողություն կսկսի Սիրիայում և Իրաքում։

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Սուր ճանկեր» գործողության մասին։ Անկարան կարծում է, որ Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներգրավված է եղել Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը։

Գործողության ընդամենը մեկ օրվա ընթացքում թուրքական զինուժը Սիրիայում ոչնչացրել է 89 թիրախ, այդ թվում՝ ապաստարաններ ու զինամթերքի պահեստներ։ Նոյեմբերի 20-ի երեկոյան թուրք-սիրիական սահմանի անցակետը հրթիռակոծվել է, ինչի հետևանքով՝ զոհվել է երկու ոստիկան և մեկ զինվոր։

«Անհնար է, որ սա սահմանափակվի միայն օդային օպերացիայով։ Քանի՞ ցամաքային ուժ պետք է ներգրավվի այս գործողությանը, մեր համապատասխան ստորաբաժանումները, պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը միասին կորոշեն»,-ասել է Էրդողանը CNN Turk-ին տված հարցազրույցում։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախ կանցկացվեն խորհրդակցություններ, որից հետո քայլեր կձեռնարկվեն։ Էրդողանը հավելել է, որ Անկարան արդեն դիվանագիտական ​​կապեր է հաստատել տարածաշրջանում ներկա պետությունների հետ։

Նույն հարցազրույցում Էրդողանն ասել է, որ չի քննարկել թուրքական օդուժի գործողությունը Հյուսիսային Սիրիայում և Իրաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենի հետ։

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40