Սիսիան-Գորիս ավտոճանապարհը պատված է «մարդասպան» փոսերով. ահազանգում են քաղաքացիները /Լուսանկարներ, Տեսանյութ/

31.03.2019 22:16
2224

Սիսիան Գորիս ավտոճանապարհը, որը «զարդարված» է մոտ 15 սմ խորություն ունեցող փոսերով, եղանակային վատ պայմանների պատճառով իսկական գլխացավանք է դարձել վարորդների համար:

Analitik.am-ին դիմած քաղաքացիները լուսանկարներ և տեսանյութ են ուղարկել՝ ցույց տալով, թե ինչ բարդություններ են ստիպված հաղթահարել ճանապարհով անցնելիս:

Քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ճանապարհների վիճակը ահավոր է և ամեն հատվածում հանդիպում են մեծ փոսեր․ «Լուսանկարներում երևացող փոսերից ավելի մեծ փոսեր էլ կան, կար նաև շատ վտանգավոր մերկասառույց և ոչ մի տարբերակ չկար անվնաս տեղ հասնել։ Այդ փոսերի պատճառով երկու անգամ խուսափել ենք ավտովթարից, դա էլ երևի հմուտ վարորդի շնորհիվ։ Մինչև Սիսիան հասնելը դեռ 10 կմ կար և հերթական փոսի մեջ ընկնելով ավտոմեքենայի երկու անվադող շարքից դուրս եկավ, որը մեր մոտ եղած անվադողով փոխարինել ենք։ Սակայն 2-3 կմ անցնելուց հետո կրկին աջ կողմի անվադողը շարքից դուրս եկավ»։

Քաղաքացին հայտնեց, որ կապ են հաստատել ԱԻՆ, սակայն այնտեղից առաջարկել են գալ և նրանց տեղափոխել անվտանգ տարածք․ «Նրանք առաջարկեցին ինձ և վարորդին տեղափոխել անվտանգ տարածք մինչև լույսը բացվի՝ ավտոմեքենան տեղում թողնելու պայմանով։ Այնուհետև զանգել ենք 102, որպեսզի գոնե իրենք մոտենան մի բանով օգնեն, բայց անհույս, իրենք ասացին դիմել 911։ Փրկարարները մեզ հետ կապ հաստատեցին ժամը 20:00-ից մինչև 24:00 և այդպես անօգնական մնացել ենք ավտոմեքենայի մեջ, սառած վիճակում, մինչև մեր ծանոթները նոր անվադող բերեցին և մի կերպ տուն հասանք»։

 

շ
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40