Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել Արմեն Հակոբջանյանը

12.10.2022 16:48
1741

Սիսիան համայնքի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար է ընտրել Արմեն Հակոբջանյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիսիանի համայնքապետարանը: «Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց Արմեն Բենյամինի Հակոբջանյանը։ Շնորհավորում ենք և մաղթում արգասաբեր գործունեություն»,- ասված է Սիսիանի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված գրառման մեջ։

Սիսիանում համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է երկու փուլով: Առաջին փուլում ավագանու անդամները չեն կարողացել համայնքի ղեկավար ընտրել: Առաջին փուլում իրենց թեկնածություններն առաջադրել էին «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Սեւակ Մուսաթյանը, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքից Հայկ Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արմեն Հակոբջանյանը: Երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկել է նաև  «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը: Սիսիանում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ամենաշատ ձայները հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն էր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40