Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2026 11:05
334

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ սիսիանցիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության ամենանվիրական տոներից մեկի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Անկախ պետականությունը մեր ժողովրդի դարավոր երազանքի, անկոտրում կամքի և հարատև պայքարի մարմնավորումն է։ Ավելի քան երեք տասնամյակ առաջ մենք միասնաբար ընտրել ենք ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու ուղին՝ ստանձնելով մեր հայրենիքի ճակատագիրը սեփական ձեռքերով կերտելու պատմական պատասխանատվությունը։

Անկախության հասնելու ճանապարհին հայ ժողովուրդն անցել է ծանր փորձությունների, կորուստների և հերոսական պայքարի միջով։ Այսօր ուզում եմ խոնարհվել այն հայորդիների հիշատակի առաջ, ովքեր առանց երկմտելու իրենց կյանքը նվիրել են հայրենիքի պաշտպանությանը՝ կատարած սխրանքով ցույց տալով, թե ինչ արժեք ունի հայրենիքն ու անկախությունը։

Հերոսների անմար հիշատակը մեզ պարտավորեցնում է ապրել ու արարել պատասխանատվության բարձր գիտակցումով՝ միասնական աշխատանքով կերտելով հզոր ու զարգացած պետություն։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն և կայուն զարգացում, մեր ժողովրդին՝ բարեկեցություն, խաղաղ ու անվտանգ ապագա։

Թո՛ղ մեր եռագույն դրոշը միշտ ծածանվի խաղաղ երկնքի ներքո՝ որպես մեր անկախության, արժանապատվության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշ։

Hovsep Arakelyan / Հովսեփ Առաքելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40