Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը հանրապետության տոնի առիթով

28.05.2026 11:43
282

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։

Մայիսի 28-ը մեր պատմության ամենափառավոր ու հերոսական էջերից մեկն է, քանզի հենց այս օրը հայ ժողովուրդը ոտքի կանգնելով՝ պաշտպանել է իր պետականությունը, անկախությունն ու ազգային ինքնությունը։

Ցեղասպանության ծանրագույն հետևանքները կրած հայ ժողովուրդն ընդամենը երեք տարի անց՝ 1918 թվականին, կանգնած էր նոր՝ կենաց ու մահու պայքարի առաջ։

Թուրքական բանակը, հույս ունենալով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին՝ առաջ է շարժվում դեպի Արարատյան դաշտի մատույցներ։ Սակայն Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ ժողովրդի հերոսական դիմադրության շնորհիվ կասեցվում է հակառակորդի առաջխաղացումը` խափանելով նրանց ծրագիրը։

Այս հաղթանակներին անմիջապես հաջորդում է մայիսի 28-ին Թիֆլիսում Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը։

Չնայած իր կարճատև գոյությանը՝ Առաջին Հանրապետությունը դառնում է վերածնված պետականության անկյունաքարը՝ իր գոյությամբ ու գաղափարով ճանապարհ բացելով հետագայում Երկրորդ և Երրորդ Հանրապետությունների կերտման ու կայացման համար։

Ես ցանկանում եմ գլուխ խոնարհել հանուն անկախ պետականության անմահացած հայորդիների հիշատակի առաջ, ովքեր չեն խնայել ոչինչ՝ հանուն մեր ինքնության պահպանման, հանուն պետության, հանուն ազգային արժանապատվության ու հայրենիքի ազատության։

Նրանց անձնազոհ պայքարի շնորհիվ է, որ պահպանվել է մեր ժողովրդի գոյությունը՝ գալիք սերունդներին փոխանցելով ազատ ու անկախ հայրենիք։

Կրկին շնորհավորելով՝ ցանկանում եմ, որ հայ ժողովրդի պատմության գրքի բոլոր էջերը գրվեն միայն խաղաղության, սիրո, միասնության ու հաղթանակների մասին։

Թո՛ղ մեր պետությունը լինի ամուր ու անվտանգ, իսկ յուրաքանչյուր հայի սրտում երբեք չմարի հայրենիքի հանդեպ սերն ու հավատը վաղվա լուսավոր օրվա նկատմամբ։

ՓԱՌՔ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ!!!

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01