Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով

08.03.2025 10:14
603

Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ․

Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում անսահման սեր, երջանկություն և բազում հաջողություններ:

Գարնանային այս հրաշալի տոնը առիթ է, ևս մեկ անգամ կանանց երախտագիտության և փառաբանման խոսքեր հասցեագրելու համար։

Անգնահատելի ու անուրանալի է խոնարհությամբ, հնազանդությամբ, հեզությամբ օժտված հայ կնոջ կարևորագույն կերպարը ինչպես ընտանիքում՝ սերունդներ ունենալու, կրթելու և դաստիարակելու գործում, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում, ինչը, հիրավի, մեծապես նպաստում է ամենատարբեր ոլորտներում ունենալ առողջ հասարակություն և կենսունակ միջավայր։

Ձեր ներկայությունը և գործուն մասնակցությունը բոլոր ոլորտներում բարության, փոխըմբռնման և արդյունավետ աշխատանքի երաշխիք են։

Խոնարհվում եմ բոլոր այն կանանց առջև, ովքեր ժողովրդի կողմից արժանացել են «հերոսի մայր» կոչմանը: Հայրենիքի հանդեպ ձեր սերն ու մարդկային վեհ արժեքների կրման վառ արտահայտությունը ձեր որդիների կատարած սխրանքներն են:

Սիրելի' կանայք, այս գարնանային տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով ձեզ անձնական հարատև երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու բեղմնավոր գործունեություն:

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40