Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

01.06.2025 11:57
561

Սիրելի՛ փոքրիկներ,

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ինչի կապակցությամբ ամենաջերմ ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին, ցանկանում, որ մեծանաք առողջ և ուրախ, ապրեք խաղաղ և անհոգ մթնոլորտում՝ ունենալով ապահով ու երջանիկ մանկություն։

Այսօր մեր պետությունը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի ապահովված և պաշտպանված լինեն հայ մանուկների բոլոր իրավունքները՝ կրթությունից մինչև առողջապահություն, ինչը հիրավի օգնում է ունենալու առողջ, դաստիարակված ու կիրթ սերունդ։

Սիսիան համայնքի սիրելի՛ փոքրիկներ,

Առանձնահատուկ կերպով ցանկանում եմ շնորհավորել ձեզ, քանզի դուք եք մեր շարունակությունը, և մենք ձեզ հետ ենք կապում Սիսիան համայնքի լուսավոր գալիքը։

Պաշտոնավարմանս ընթացքում ինձ համար կարևոր և հրատապ լուծում պահանջող խնդիր եմ համարել նախադպրոցական կրթության հասանելիությունը համայնքի բոլոր փոքրիկների համար։

Եվ ահա այսօր ուրախությամբ տեղեկացնում եմ, որ վերջերս բացվել են #Լեռնաշեն և #Ծղուկ բնակավայրերի #ՆՈւՀ-երը։ Մոտ ապագայում կառուցելու ենք թվով 2 ՆՈւՀ #Սիսիան քաղաքում, ինչպես նաև #Գորայք, #Սալվարդ և #Շաքի բնակավայրերում։ Պետական, սուբվենցիոն, համայնքային միջոցներով և բազմաթիվ ծրագրերի շնորհիվ Սիսիան համայնքում կառուցելու ենք թվով 10 ժամանակակից #խաղահրապարակներ, որոնք ապահովելու են մեր երեխաների հաճելի ժամանցը։

Սիրելի՛ երեխաներ, ես ամեն բան անելու եմ մեր հիասքանչ Սիսիան համայնքում ձեր հեքիաթային մանկությունն ապահովելու համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս հրաշալի տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթելով անամպ ու անհոգ մանկություն, հարատև խաղաղություն, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ ազատ, անկախ հայրենիքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40