Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորանքը՝ նվիրված Ուսուցչի միջազգային օրվան

05.10.2025 15:21
453

Հարգարժան՛ ուսուցիչներ,

Խոր ակնածանքով, խոնարհումով և ամենայն հարգանքով շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն և բարեկեցություն։

Հարգանքն ուսուցչի հանդեպ նույնն է, ինչ հարգանքն առ ծնող և հայրենիք, քանզի ուսուցչի կերպարն առանձնանում է իր բացառիկ դերով ու կատարած ամենակարևոր աշխատանքով, որն ըստ էության հավասարազոր է արժեքներից բարձրագույնին:

Պատասխանատվության մեծ գիտակցումով մոտենալով ձեր գործին` մանկավարժի բարձր կոչմանը` ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրում եք երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Թո՛ղ ազգանվեր ու ազգապահպան ձեր առաքելության ճանապարհին երբեք չթուլանա կորովը, թո՛ղ իմաստնությունը առողջության հետ թև թևի տված ուղեկցեն ձեզ այս դժվար ու պատասխանատու ճանապարհին: Ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում։

Hovsep Arakelyan / Հովսեփ Առաքելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40