Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ երթ՝ դեպի քաղաքային պանթեոն

28.01.2022 23:40
3860

Սույն թվականի հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ, Սիսակ Նահապետի անվան հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Այնուհետև «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում անցկացվեց «Խաղաղությանս երաշխավորը 30 տարեկան է» խորագրով տոնական միջոցառում, որի ընթացքում շնորհավորական ուղերձով հանդես եկան Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ու Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը։ Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից բանակաշինության կարևորագույն գործում իրենց ավանդն ունենալու համար պարգևատրվեցին Սիսիանի համայնքում գործող հատուկ նշանակության մի քանի կառույցներ։ Պարգևատրվեցին նաև Սիսիանի համայնքապետարանի կողմից հայտարարված հեղինակային ստեղծագործությունների մրցույթում լավագույնս դրսևորված երեք մասնակիցները։ Հայրենասիրական կատարումներով հանդես եկան «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի ժողովրդական գործիքների անսամբլի անդամները, ինչպես նաև Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի և «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի սաները։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38