Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության օրվա կապակցությամբ

28.05.2022 11:33
1048

Հարգելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդն աշխարհին ու թշնամուն ցույց տվեց իր վճռականությունը, կամքն ու միասնականությունը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել Հայաստանի առաջին հանրապետությունը:

Ուզում եմ, որ պատմությունից դասեր քաղենք, չընկճվենք, անգամ հետպատերազմական իրադրությունում ելք գտնենք հզոր և ամուր պետություն ստեղծելու համար:

Մեր պապերը 1915 թվականի Մեծ Եղեռնից դասեր քաղեցին, որի հետևանք եղավ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում ջախջախիչ հաղթանակ տանելը, ինչը հիմք հանդիսացավ միասնական պետականության ստեղծման համար:

Յուրաքանչյուր հայի, սյունեցու և հատկապես Սիսիանի համայնքի բնակչի համար օրը նշանավորվում է նաև հայրենիքի նվիրյալ ազատամարտիկ, ռազմագետ, հայրենասիրության խորհրդանիշ, Սիսական ջոկատի հրամանատար Վուրգ Ոսկանյանի ծննդյան օրով:

Օրվա առիթով շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղություն, կամք, համերաշխություն, անառիկ սահմաններ և գիտակցություն, որ թշնամին սարսափում է հայի հայրենասիրությունից և միասնականությունից:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40