Սիսիանի քաղաքապետարանի շուրջ մոտ երկու տարի տեւած դատական քննությունն ավարտվեց

30.04.2015 14:52
3150

Առանց մեկնաբանության


2015թ. ապրիլի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ` դատավոր Նապոլեոն Օհանյանի) վերջ դրեց Սիսիանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված դատական քաշքշուկին` սկսված 2013թ. օգոստոսի 28-ին: Այդ գործի ընթացքին քանիցս անդրադարձել է «Սյունյաց երկիրը», ուստի եւ կրկին անդրադառնալու հարկ չկա: Ներկայացնենք միայն դատարանի վճիռը:

Արմեն Հովակիմյանը («Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ ու պատժվել 900 հազար դրամ տուգանքով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 1-ին մասի 2-րդ կետը եւ ազատվել է նշանակված պատիժը կրելուց: Վերացվել է չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը:

Հասմիկ Եսայանը («Սիսիանի լրատու» ՍՊԸ հաշվապահ) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ ու պատժվել 700 հազար դրամ տուգանքով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 1-ին մասի 2-րդ կետը եւ ազատվել նշանակված պատիժը կրելուց: Վերացվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Կարեն Դանիելյանը («Գլոբալ կոնտակտ» ՍՊԸ հաշվապահ) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ պատժվել 250 հազար դրամ տուգանքով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 1-ին մասի 2-րդ կետը եւ ազատվել նշանակված պատիժը կրելուց: Վերացվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Աղասի Հակոբջանյանը (Սիսիանի քաղաքապետ) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ պատժվել 300 հազար դրամ տուգանքով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 1-ին մասի 2-րդ կետը եւ ազատվել նշանակված պատիժը կրելուց: Վերացվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Աշոտ Գրիգորյանը (Սիսիանի քաղաքապետի նախկին տեղակալ) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ պատժվել 300 հազար դրամ տուգանքով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 26.05.2011թ. որոշման 1-ին մասի 3-րդ կետը եւ ազատվել նշանակված պատիժը կրելուց: Վերացվել է չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12