Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանայի եւ վարչապետի միջադեպը՝ լայն քննարկման առարկա. ոստիկանության, Մայր Աթոռի, ՄԻՊ-ի արձագանքը

21.12.2020 16:26
1986

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Պարգեւ քահանա Զեյնալյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը չսեղմելու միջադեպը լայն արձագանք է ստացել: Միջադեպին արձագանքել է թե՛ ոստիկանությունը, թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը եւ թե՛ Մայր Աթոռը: Անդրադառնալով միջադեպին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը  գրել է, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան, ինչպես եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ունի իրավունք արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը։ «Ցավում ենք, որ հետպատերազմյան շրջանում եկեղեցու կողմից ուղերձներն ու հորդորները մնացել են անպատասխան՝ հանգեցնելով նման ցավալի իրավիճակի, հասարակության մեջ խորացող անհանդուրժողականության եւ նոր պառակտումների»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից էլ հերքել են այն տեղեկությունը, թե, իբր, այդ միջադեպից հետո Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովվի տանը խուզարկություն է իրականացվել:

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պարգեւ քահանա Զեյնալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո համացանցում մի խումբ քաղաքացիներ բռնության եւ սպառնալիքի կոչեր սկսեցին տարածել: Մի խումբ քաղաքացիներ անգամ փակել են եկեղեցու մուտքն ու թույլ չեն տվել, որ հոգեւոր այրը մուտք գործի այնտեղ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ Բացարձակ անթույլատրելի համարելով նման կոչերը: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երեւույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաեւ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր եւ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգեւոր հովվի հետ:

Նման ահազանգեր արձանագրել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Այս երեւույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որեւէ տեսակի դրսեւորում: Դա նախեւառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել եւ շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում եւ ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել եւս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»,- հայտարարության մեջ նշել է Արման Թաթոյանը: 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38