Սիսիանցի շնորհաշատ աղջկա՝ քանոնահարուհի Անի Սիմոնյանի երազանքների հեքիաթը

06.02.2023 15:53
2616

Այնտեղ, ուր ծնվում են անզուգական, մաքրամաքուր մեղեդիներ, ուր ձևավորվում է երաժշտական ճաշակ, ուր յուրաքանչյուր այցով բացահայտում ես գեղեցիկը, անմեկնելին, ուր հյուսվում են մանկության ու պատանեկության մեղեդային հեքիաթները, ուր երազներն այնքան շոշափելի են ու հասուն, այդ աշխարհ ոտք դնելն արդեն իսկ պատիվ է, ու ես հպարտությամբ հնչեցնում եմ՝ Սիսիանի երաժշտական դպրոց...

Ամեն անգամ երաժշտության այդ անկրկնելի աշխարհ մուտք եմ գործում պլատոնյան մաքրամաքուր մտքերով. «Երաժշտությունն աշխարհին տալիս է հոգի, մտքին՝ թևեր, երևակայությանը՝ թռչելու հնարավորություն, իսկ կյանքին՝ ամեն ինչ»:

Անմիջական, ջերմ մթնոլորտում կայացավ ևս մի սպասված ու հետաքրքիր հանդիպում՝ երաժշտության ասպարեզում Սիսիանին բազում անգամներ փառք ու հպարտություն բերած մի աղջկա՝ Անի Սիմոնյանի հետ՝ համոզված, որ կրկին համակվելու եմ ջերմ, խաղաղ, անչար ու պայծառ զգացողություններով:

- Ե՞րբ էր, որ առաջին անգամ մոտեցա անծանոթ նվագարանին, մոտեցա… առաջին հայացքից այն այնքան  էլ չգայթակղեց (ժպտում է), բայց…, երբ մատներս զգացին մատնոցի հպումը, երբ ունկս հաճելիորեն շոյեց լարերի քաղցրալուր ձայնը, վայելեցի հնչյունների ձգողական ուժը, այդ անծանոթ գործիքը մեկեն դարձավ հարազատ: Հետո եղել են պահեր, երբ քանոնը փորձել է չենթարկվել, դեմ դուրս գալ մատներիս պարտադրանքին... բայց, ի վերջո, հաղթել է սերը՝ երաժշտության նկատմամբ՝ սկիզբ դնելով հաղթական երաժշտաերթին,- միանգամից անկեղծացավ Անին:

- Հետո Անի Սիմոնյանի խանդավառ մեղեդին պարուրել է տասնյակ դահլիճներ, մեր սերտ համագործակցությունը ծնունդ է տվել մեծ ու փոքր բազմաթիվ հաղթանակների, միասին ենք վայելել «Փոքր քայլեր»- 2021, «Վերածնունդ» (2018, 2019) մրցույթ-փառատոների հաղթանակները…

2022 թվականի դեկտեմբերի 18-ը առանձնակի սիրով կհիշենք, այն երկար, շատ երկար կմնա մեր հիշողության մեջ, քանի որ Սիսիանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Սիմոնյանը Հայաստանը, հարազատ ոստանը՝ Սիսիանը, պետք է ներկայացներ Ուկրաինայի Օդեսա քաղաքում անցկացվող ODESA MUSIC  OLYMP 3-րդ  մրցույթ-փառատոնում:

Մասնակցության որոշումն աներկբա էր, մնում էր ծրագրի ընտրությունը, և մենք որոշեցինք ընդգրկել նաև հայ կոմպոզիտորների գործեր, արդյունքում՝ Անին հանդես եկավ Խ. Ավետիսյանի «Բամբասանք» և Բրամսի «Հունգարական պար» ստեղծագործություններով (օնլայն): Մասնակցությունն ավելի քան հաջողված էր. 15-18 տարիքային խմբում Անի Սիմոնյանը զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը` վաստակելով նաև դափնեկրի կոչումը,- Անիի հաջողությունների մասին սիրով, անթաքույց հպարտությամբ պատմեց ուսուցչուհին՝ Աննա Հախվերդյանը:

Այո՛, հարուստ, անասելի հարուստ է Անիի անցած ուղին, հարուստ է երաժշտության ասպարեզում ձեռք բերածը, քանզի նա անվարան «նավարկել» է երաժշտության «ծովում»՝ մերթ փոթորկվելով, մերթ հանդարտվելով՝ ունկնդրին պահ տալով հոգու գույները, ապրումները, խոհերը…

Կան մարդիկ, ում ժպիտն արևի պես շողշողում է անգամ ձմռան ցրտում: Այսպիսի դրական էներգիայով է օժտված Անին, որն անվերապահորեն փոխանցվում է հանդիսատեսին:

Երբ լսում ես Անիին, ավելի ես կապվում երաժշտությանը, հայտնվում ես նրա «որոգայթներում», քանզի քանոնահարուհու արվեստը լուսավոր գույների համադրություն է, թափանցիկ մեղեդիների ամբողջություն, հնչյունական ելևէջներից սնվող «երակ», ապրեցնելու խթան…

…Դրսում՝ պատուհանից այն կողմ թիթեռների նման իջնում են ձյունափաթիլները, որոնց թեթև ճախրը օգնում է՝ հյուսելու սիսիանցի շնորհաշատ աղջկա՝ քանոնահարուհի Անի Սիմոնյանի երազանքների հեքիաթը…

…Նրա մատների հպումից քնքշանում է ամենասովորական մեղեդին անգամ, դառնում հիասքանչ գործ՝ պատրաստ՝ հերթական հաղթանակի դափնին նվիրելու Անի Սիմոնյանին:

Ասում են՝ այնտեղ, ուր հնչում է հոգեպարար երաժշտությունը, քամին դադարում է տարուբերել ծառերի սաղարթը, հեռավոր ժայռերն ընդառաջ են գալիս, ծուխն անշարժանում է, վայրի գազանները հեզորեն շարժվում են, ուժն ու արիությունը խոցում են նետն ու աղեղը…

Անժխտելի է՝ այդ աշխարհի «տիրուհին» է Անին:

Անի Սիմոնյան, իմ սրտաբուխ ցանկությունն է՝ արվեստիդ քաղցրաշատ հնչյունները շարունակեն գերել մեզ և ուղեկցեն այդ անիմանալի ու առեղծվածային աշխարհը, ուր քեզ մշտապես կտեսնենք անեղծ ու ազնիվ, մաքրամաքուր ու անաղարտ՝ ինչպիսին հրաշքների հրաշքն է՝ պայքարի ու հաղթանակի զավակը՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ:

Էվելինա Թադևոսյան

Սիսիան

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2026 11:11