Սիսիանում հավասարների ճակատամարտ էր

05.04.2017 14:21
2173

Սիսիան քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 12184 քաղաքացուց ապրիլի 2-ի քվեարկությանը մասնակցել է 7773 հոգի (62.26 տոկոս):

Քաղաքում ծավալված մրցապայքարի առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Ավետ Սարգսյանն էր՝ 2241 քվե (28.8 տոկոս):

1755 հոգի (22.6 տոկոս) քվեարկել են հօգուտ նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, ով ներկայացնում էր «Ծառուկյան» դաշինքը:

«Ծառուկյան» դաշինքը եւս մեկ թեկնածու ուներ Սիսիան քաղաքից՝ Նաիրի Բախշյան, ով համայնքի ընտրողներից 935-ի (12 տոկոս) վստահությանն արժանացավ:

Սիսիան քաղաքում 605 ձայն էլ (7.8 տոկոս) ստացավ Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը:

318 համակիր էլ (4.1 տոկոս) Աշոտ Արսենյանն ուներ Սիսիան քաղաքում:

Ուժերի այս հարաբերակցությունը որոշ փոփոխություններով արտացոլվեց Սիսիանի տարածաշրջանի գյուղերում:

Այդ բնակավայրերում առաջատարը Վահե Հակոբյանն էր՝ 2098 քվե, երկրորդն Աղասի Հակոբջանյանն էր՝ 1921 քվե, երրորդն Ավետ Սարգսյանն էր՝ 1703 քվե, չորրորդը՝ Նաիրի Բախշյանը՝ 908 քվե:

Սիսիանի տարածաշրջանում որոշակի արդյունքներ են արձանագրել նաեւ ՀՅԴ-ից պատգամավորի թեկնածուներ Վարդան Գեւորգյանն ու Արտակ Սարգսյանը, ինչպես եւ Ռոբերտ Հակոբյանը «Ծառուկյան» դաշինքից:

Այսպիսով՝ Սիսիան քաղաքում ու մերձակա գյուղերում առավել շատ քվե է ստացել Ավետ Սարգսյանը (3944), ապա Աղասի Հակոբջանյանը` (3676), Վահե Հակոբյանը` (2703), այնուհետեւ՝ Նաիրի Բախշյանը (1843):

Սիսիան քաղաքում եւ տարածաշրջանում ընտրության արդյունքների վրա որոշակի անդրադարձ է ունեցել զինվորականների մասնակցությունը:

Սիսիանի տարածաշրջանում հաղթանակ ապահոված ՀՀԿ-ն մի շարք գյուղերում, այնուամենայնիվ, զիջել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներին՝ Բնունիս, Սպանդարյան, Լծեն, Իշխանասար, Մուծք, Շաքե, Որոտան, Տոլորս, Ույծ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40