Սիսիանում կայացել է սյունեցի բանաստեղծուհի, հրապարակախոս, բազմաթիվ գրքերի հեղինակ Անահիտ Դանիելյանի ծննդյան 70 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը

19.03.2025 14:07
687

Մարտի 18-ին, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում կայացել է սյունեցի բանաստեղծուհի, հրապարակախոս, բազմաթիվ գրքերի հեղինակ Անահիտ Դանիելյանի ծննդյան 70 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը, երգիչ, բազմաթիվ երգերի հեղինակ Արսեն Համբարյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դասախոս, երգիչ, երգահան Սամվել Գալստյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, <<Արմենիկոս>> ամենամյա ազգային տիտղոս մրցանակաբաշխության հիմնադիր Անժելա Ստեփանյանը, ինչպես նաև մի շարք մշակույթի գործիչներ, ընկերներ, բարեկամներ, հյուրեր։

Միջոցառմանը ներկա էին նաև Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

Միջոցառման ընթացքում հնչել են Անահիտ Դանիելյանի հեղինակած հայրենիքի և սիրո թեմայով բանաստեղծություններ և երգեր, որոնք նորովի են ցնցել մասնակիցների սրտերը։

Պարային գեղեցիկ համարներով հանդես են եկել Աղվան Մինասյանի անվան պարային դպրոցի սաները (գեղ․ ղեկ․՝ Վիլիկ Կարապետյան)։

Միջոցառման ավարտին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը շնորհավորել է արտիստին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով երկար տարիների կյանք և բեղմնավոր աշխատանքային գործունեություն, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բանաստեղծուհուն հայրենի հողում մշտապես լինելու, սեփական արմատներին հաստատակամ, ամուր կառչած լինելու համար։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01