Սիսիանում նշվեց Աշոտ Նավասարդյանի 65-ամյակը

03.04.2015 14:43
2134

Մարտի 28-ին Սիսիանում նշվեց ազգային, պետական, քաղաքական գործիչ, ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակը:

Աշոտ Նավասարդյանը, ճիշտ է, ծնվել է Երեւանում, բայց նրա արմատները Սիսիանի շրջանի Տոլորս գյուղից են: Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում կանգնեցված նրա կիսանդրու մոտ գործչի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ խոնարհեցին կուսակից ընկերները, նրա ապրած կյանքը, գործունեությունը, գաղափարները գնահատող քաղաքացիներ: Աշոտ Նավասարդյանի անցած ուղու կարեւորագույն դրվագները ներկայացրին Սիսիանի N4 հիմնական դպրոցի աշակերտները` ամբողջացնելով կյանքի զգալի հատվածը կալանավայրերում անցկացրած նվիրյալ գործչի, ամուսնու ու հոր դիմանկարը:

Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսության հետեւորդը հանդես է եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ, եղել անկախության դրոշակակիր: Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի:

«Աշոտ Նավասարդյանն այն քչերից էր, ով դեռեւս խորհրդային ռեժիմի ժամանակ մտածում էր իր երկրի անկախության, ազատության մասին: Չնայած տառապանքներ կրեց, բայց դա չազդեց իր գործի վրա: Կարծում եմ` բոլոր սյունեցիներս հպարտ ենք, որ ունենք Աշոտ Նավասարդյանի նման հերոս զավակ», – նշեց Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ բավական մեծ, պատասխանատու ու ծանր ճանապարհ է անցել` նախեւառաջ իր խոսքն ասելով անկախության պայքարում, պետականության հիմնադրման ու կայացման, այնուհետեւ ազգային բանակի հիմնաքար Անկախության բանակի ստեղծման գործում: «Անչափ համեստ մարդ էր, – հիշում է ԱԺ փոխնախագահը: – Երբեւիցե կողքով անցնելիս չէիր կարող պատկերացնել, որ այդ համեստության եւ հանգստության տեր մարդու հոգում այդքան մեծ ուժ կա, այդքան կամք կա, այդքան հզոր գաղափարներ կան, այդ գաղափարներին այդքան նվիրվածություն կա եւ այդքան խիզախություն կա` պայքարելու այդ գաղափարների համար: Երբ արդեն անկախ Հայաստանի ԱԺ պատգամավոր էինք, եւ մեր օրենսդիր մարմնում հարցեր էինք քննարկում, երբեւիցե իմ հիշողությունից չեն ջնջվի այն ըմբոստ ու պահանջկոտ նախադասությունները՝ ուղղված բոլորին, իր ընկերներին. «Մենք այսպես չենք երազել, մենք պիտի գտնենք ճիշտ ձեւը մեր երազած Հայաստանը կառուցելու համար»: Ես կարծում եմ, որ սա ոչ միայն ժառանգություն է իր կուսակից ընկերներին, սա նաեւ պատասխանատվություն է, Աշոտի կողմից պահանջ ու պարտադրանք»:

Չնայած իր անցած դժվարին ճանապարհին` Աշոտ Նավասարդյանը երբեք չդավաճանեց իր գլխավոր` ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի կերտման գաղափարին:

«Աշոտ Նավասարդյանն ապրեց ընդամենը 47 տարի, բայց նրա գաղափարներն առ այսօր ՀՀԿ գաղափարախոսության հիմքում են», – ընդգծեցին կուսակից ընկերները:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40