Սիսիանը հրաժեշտ տվեց մարտական դիրքում զոհված իր զավակին

07.12.2015 17:50
2768

«Ադրբեջանական դիվերսիոն խումբը հետ է մղվել. հայկական կողմն ունի մեկ զոհ», - նման վերնագրով լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ դեկտեմբերի 4-ի ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մի քանի ուղղություններով: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կանխել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել ելման դիրքերը:

Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող, 1995 թվականին ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը, ով Սիսիանի տարածաշրջանի Շաքե գյուղից էր: Ինչպես մեզ տեղեկացրեց Շաքեի գյուղապետ Վահան Ղազարյանը, նա մի քանի օրից պիտի զորացրվեր, ընտանիքը սպասում էր վերադարձին: «Էրիկը բազմանդամ ընտանիքից էր՝ հինգ երեխա՝ չորս որդի, մեկ դուստր, համեստ, աշխատավոր ընտանիքից էր, գյուղացիական տնտեսություն էին վարում, նոր-նոր սկսել էին ոտքի կանգնել: Հայրն ութ տարի առաջ էր մահացել, ընտանիքի հոգսը մնացել էր մոր ուսերին», - փոխանցեց համայնքապետ Վահան Ղազարյանը: Ի դեպ, Արցախյան հակամարտության ժամանակ զոհվել են Էրիկի քեռին եւ մորաքրոջ որդին:

Էրիկի աճյունը հայրենի գյուղ է ուղեկցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վրեժ Իշխանյանը: Նրա հավաստմամբ՝ Էրիկ Գրիգորյանը հրամանատարության կողմից բնութագրվում է դրականորեն, մարտական հերթապահության ժամանակ հանդես էր բերում նախաձեռնողականություն եւ աչալրջություն, ուներ ֆիզիկական բարձր պատրաստականություն, մի անգամ հակառակորդի գնդակոծությունից հրազենային վիրավորում էր ստացել: Ապաքինվելուց հետո խնդրել էր իրեն տանել առաջին գիծ. վերադարձել էր մարտական հերթապահության, մարտական դիրքեր: Նախկինում պարգեւատրվել էր ՀՀ պաշտպանության նախարարության «Ծովակալ Իսակով» մեդալով:

Զոհված զինծառայողը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Երկրապահ կամավորականների միության Սիսիանի մասնաճյուղի խորհուրդը, նկատի ունենալով այն, որ Էրիկ Գրիգորյանը մարտական դիրքում է զոհվել, որոշում է ընդունել նրան հուղարկավորել Արցախյան գոյամարտում ընկած սիսիանցիների վերջին հանգրվան Պանթեոնում:

Սիսիանցիները, շաքեցիները, գյուղի կրթօջախի մանկավարժական կոլեկտիվն ու դպրոցականները դեկտեմբերի 7-ին անամոք վշտով հուղարկավորեցին նահատակ զինվորին: Համագյուղացիների անունից խոսք է ասել գյուղի կրթօջախի ֆիզիկայի ուսուցիչ Ասատուր Մանուկյանը, ով արդեն կենսաթոշակի է անցել, բայց մոտիկից գիտեր Էրիկ Գրիգորյանին: Նա Էրիկին ներկայացրեց որպես խելացի, նվիրված, աշխատասեր, կենսուրախ երիտասարդի: Մարտական ընկերներին պատմել էր, որ զորացրվելուց հետո արտագնա աշխատանքի է գնալու՝ թեթեւացնելու ընտանիքի հոգսը:

Լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեն սույն դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել՝ մասնավորապես նշելով, որ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական շարժառիթներով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու փաստի առթիվ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01