Սիսիանը պահանջում է հաշվի նստել իր կարծիքի հետ

09.09.2014 13:57
2882

ԱՐՁԱԳԱՆՔ /

ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պահեստի գնդապետ
Արցախյան ազատամարտի վետերան


Սույն թվականի սեպտեմբերի 2-6-ը Սիսիանում էի եւ ականատես եղա բնակիչների զրույցին, ովքեր ակտիվորեն քննարկում էին մարզպետի նշանակման հարցը: Եթե ամփոփենք այդ կարծիքները, ապա կհանգենք եզրակացության, որ մարդիկ ցանկանում են Սուրեն մարզպետի վերադարձը եւ իրենց կարծիքը հիմնավորում փաստերով:

Որոշ լրատվամիջոցներ շահարկում են այն անհեթեթ բամբասանքը, թե իբր նրա օրոք Սյունիքում տիրել է վախի մթնոլոտ, եւ կաշկանդվել է ազատ արտահայտվելու մարդկանց իրավունքը:  Իրականում, բնակիչների կարծիքով, Սուրեն Խաչատրյանը եղել է ամենահասանելի ու ամենաարդյունավետ պետական բարձրաստիճան պաշտոնյան: Ցանկացած ոք, անկախ զբաղեցրած հասարակական դիրքից ու բնակավայրից, կարող էր զանգահարել մարզպետին կամ առանց քաշքշուկի մտնել նրա աշխատասենյակ` վստահ, որ պահանջը կատարվելու է: Ամենահեռավոր բնակավայրերում անգամ նա տարեկան երեք-չորս անգամ լինում էր եւ հանդիպելով բնակիչների հետ` լուծում ծագած խնդիրներն ու օգնում բնակիչներին:

Սիսիանում նրա ղեկավարման ընթացքում մշտապես լուծվել են գյուղատնտեսության հրատապ խնդիրները եւ պետական բոլոր հատկացումները (պարարտանյութ, սերմացու, դիզվառելիք) ժամանակին ու ամբողջական  հասցվել գյուղացիներին: Շարունակվում են համայնքների կրթական ու մշակութային օջախների վերականգնման  աշխատանքները, որ սկսվել էին նրա նախաձեռնությամբ: Անգամ չլինելով մարզպետ` նա իր միջոցներով այսօր էլ վերանորոգում է հեռավոր գյուղերի մշակույթի տներն ու կրթօջախները: Շարունակում է նյութապես աջակցել կարիքավորներին եւ ոչ մի դիմում անպատասխան չի թողնում: Իր պաշտոնավարման վերջում Սիսիան քաղաքում տարեկան հիմնանորոգվել ու ասֆալտապատվել են 2-3 փողոց եւ դեպի հեռու ենթաշրջաններ տանող ճանապարհները՝ մասնավորապես Սիսիան-Դարբաս ճանապարհը: Նրա օրոք Սիսիանում ներդրումային ակտիվ քաղաքականության շնորհիվ գործարկվեց չորս խոշոր ձեռնարկություն:

Իսկ հիմա պատասխանեմ հերյուրանքներին, որոնք առնչվում են իբր Սյունիքում տիրող վախի մթնոլորտին: Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած ընտրություններն իրենց ազատ կամարտահայտությամբ եզակի են հանրապետությունում: Սիսիանում առանց խոչընդոտի գործել ու գործում են բոլոր քաղաքական կուսակցությունների տեղական կառույցները, որոնք ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական գիծն իրականացրել են առանց ճնշումների ու խոչընդոտների: Եթե տիրեր վախի մթնոլորտը, ապա Սիսիանի քաղաքապետի ընտրություններում կհաղթեր ՀՀԿ-ական Սամվել Թանգյանը, ով Սուրեն Խաչատրյանի ենթական ու մտերիմն էր: Ընտրությունների ժամանակ նա հրապարակավ հայտարարեց, որ ինքը հարգելու է սիսիանցիների որոշումը: Ուզում եմ որոշ մարդկանց հիշեցնել, որ անհրաժեշտ է չշփոթել մարդկային անկեղծ հարգանքը ճղճիմ վախի հետ: Ես իմ կյանքում չեմ տեսել մի սիսիանցու կամ մի սյունեցու, ով վախենա կամ թելադրանքով կառուցի իր հասարակական վարքը: Ժամանակին Կապանի քաղաքապետ ընտրվեց ՀՅԴ թեկնածու Արտուր Աթայանը, ով էլ հաջողությամբ աշխատեց նույն Սուրեն Խաչատրյան մարզպետի հետ: Հարյուրավոր սիսիանցիներ համոզված են, որ ստեղծված իրավիճակում Սուրեն Խաչատրյանն է այն թեկնածուն, ով կկարողանա մարզը ղեկավարել դժվարին մեր օրերում: Սիսիանցիները համոզված են նաեւ, որ իրենց կարծիքի հետ հաշվի կնստի երկրի ղեկավարությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40