Սկաուտները հայրենիքում մասնակցում են ՀՄԸՄ-ի հոբելյանական 11-րդ բանակումին

20.07.2018 11:51
1121

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համասկաուտական բանակումի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝բանակումը տևելու է հուլիսի 19-29-ը: Հայաստան են ժամանել շուրջ 1200 սկաուտներ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ուրուգվայից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից և այլ երկրներից:

«ՀՄԸՄ-ն 100 տարեկան է, դա արդեն իսկ շատ կարևոր է: Այն մեծագույն վաստակ և դեր ունի հայապահպանության գործում: Մենք հաճախ խոսում ենք հային հայ պահելու մասին, բայց մոռանում ենք նշել մեկ այլ կարևորագույն գործոնի՝ երիտասարդ մարդուն հայ կերտելու մասին: Կարծում եմ, որ  Հայաստանի Հանրապետությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի, որպեսզի լինի այսօրինակ կազմակերպությունների կողքին»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարը հավելեց նաև, որ համալրել է ՀՄԸՄ-ականների թիմը:

Բանակումի բացման արարողությունից առաջ կայացավ ՀՄԸՄ-ի 110 մասնաճյուղերի հուշաքանդակի բացումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Շատ ուրախ ենք և բարձր տրամադրություն ունենք: Ուրախ ենք, որ հանդիպեցինք արդեն ծանոթ մեր քույր-եղբայրներին, փափագում ենք հանդիպել նաև մեր նոր քույր-եղբայրների, նոր կապեր հաստատենք:1200 հոգու մի տեղ հավաքելը շատ մեծ և պատասխանատու գործ է: Մինչև գալս դժվարանում էի դա պատկերացնել: Բայց հիմա արդեն որ տեսնում եմ, շատ խոստումնալից է մեր գալիք սերունդների համար ևս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմից հայրենիք ժամանած Սոսե Գրիգորյանը: 

Ֆրանսիայից ժամանած սկաուտական պատգամավորության խմբապետ Արա Մատինյանըկարևորում է բանակումը նաև այն պատճաով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող սկաուտների հանդիպումը լավ հնարավորություն է՝ տեսնելու, թե ինչ աշխատանքներ են իրականացվում այլ երկրների ՀՄԸՄ-ական խմբերում. «Շատ խանդավառ աշխատանք ունենք իրականացնելու: Մեծ մտքով և կարևոր հավատքով ենք պատրաստվել 100-ամյակին մեր մասնակցությանը: Մեզ համար այսօր մեծ հպարտություն է ներկայացնել «Հոմենեթմեն Ֆրանսը», որն այս բոլոր տարիների ընթացքում հզոր կանգնած է ՀՄԸՄ-ական շարժման կողքին և տանում է հոմենեթմենական աշխատանքը Ֆրանսիայում՝ հավաքելով երիտասարդների և անգամ փոքրիկների: Ֆրանսիայում հայ հոմենեթմենականների ընդհանուր թիվը 110 է: Այսօր մեզ հետ Բյուրականի բանակավայր մենք բերել ենք մեծ հպարտություն, որ ցույց տանք մեր քույրերին և եղբայրներին, թե ինչ աշխատանք ենք տանում և տեսնենք նաև մյուսների աշխատանքը»:

ՀՄԸՄ-ի 100-ամյա հոբելյանը նշվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդի Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ:

Մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունը՝ վավերացրել է կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

26.08.2026 20:05

Կառավարությունը Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու․ Գերագույն հոգևոր խորհուրդ

26.08.2026 19:55

«Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել (վիդեո)

26.08.2026 17:45

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. փաստաբան

26.08.2026 17:34

Հրաժեշտ հարազատ կրթօջախին

26.08.2026 15:31

Կրեմլը հույս ունի, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան

26.08.2026 15:25

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

26.08.2026 15:03

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Իրինա Յոլյանին

26.08.2026 14:26

Հայտարարություն

26.08.2026 14:11

Զոհողությունների գնով Արցախը պահե՞լն էր ճիշտ, թե՞ Երևանում կամ Հայաստանի ծայրամասային որևէ գյուղում մի դպրոց կամ մանկապարտեզ կառուցելը. Սենոր Հասրաթյան

26.08.2026 12:19

Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն

26.08.2026 11:45

Էական ռիսկեր ենք տեսնում. ՀՀ-ն չի խորհրդակցում. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

26.08.2026 11:31