Սխալ եզրակացություններ. Պեսկովը` ԽՍՀՄ ազդեցության ոլորտները վերականգնելու տվյալների մասին

22.12.2025 15:44
437

Ավելի վաղ «Reuters»–ը գրել էր, թե Պուտինը մտադիր է վերականգնել Խորհրդային Միությունը և Եվրոպայում ԽՍՀՄ ազդեցության ոլորտը։

Իրականությանը չեն համապատասխանում հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր նախատեսում է վերականգնել ԽՍՀՄ ազդեցության ոլորտները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ «Reuters»–ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին, գրել էր, որ իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերականգնել Խորհրդային Միությունը և Եվրոպայում ԽՍՀՄ ազդեցության ոլորտը։ Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե Կրեմլը տեսել է այդ նյութը և ինչպես կարող է մեկնաբանել աղբյուրների պնդումները։

«Նախ` մենք չգիտենք, թե որքանով են դրանք հավաստի։ Դա մեկ։ Մենք իսկապես տեսել ենք որոշ կցկտուր հաղորդագրություններ, բայց նույնիսկ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա այնպիսի իրավիճակ է, երբ հետախուզությունը որոշ սխալ ենթադրություններ, ուսումնասիրություններ և եզրակացություններ է անում։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», – ասել է Պեսկովը։

Հիշեցենք` ՌԴ նախագահի խոսնակն ավելի վաղ անդրադարձել էր նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն հայտարարությանը, թե ՌԴ–ն պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Մերցը ՆԱՏՕ-ի երկրների և հատկապես Գերմանիայի ռազմական ծախսերի ավելացումը հիմնավորել էր ԽՍՀՄ–ի վերականգնման և Ռուսաստանի կողմից դաշինքի երկրներից մեկի վրա ենթադրյալ հարձակման վախով՝ առանց որևէ կոնկրետ ապացույց ներկայացնելու։ Պեսկովը կատարյալ հիմարություն էր որակել Մերցի հայտարարությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40