Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցից աշխատակից է վիրավորվել

07.05.2022 17:18
3057

Սոթքի հանքավայրի ուղղությամբ մայիսի 7-ին ադրբեջանցիների կողմից արձակած կրակոցից  վիրավորվել է հանքավայրի աշխատակիցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կրակոցները սկսվել են դեռ մայիսի 6-ի երեկոյան ժամին, սակայն ավելի ինտենսիվ են դարձել մայիսի 7- ի կեսօրին: «Վիրավորը հանքավայրի հորատողն է: Նա գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է: Տղամարդը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ  հանքավայրը դադարեցրել  է աշխատանքը, տեղի է ունեցել աշխատակիցների տարհանում: Այս պահին կրակոցներ չկան:

Դեպքի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել է պաշտպանության նախարարությանը, որտեղից տեղեկացրին,որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40