Սոցապ նախարարությունը կհամագործակցի հայաստանյան 5 բուհերի հետ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ

07.02.2020 15:57
1214

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և կառուցվածքային փոփոխություն՝ սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նպատակով: Խոսքը, մասնավորապես, սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ստեղծման մասին է, որը պետք է գործի՝ ի դեմս ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակների և տարածքային մարմինների: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ոլորտում բարեփոխումների համար կարևոր նախադրյալ և առաջնահերթություն ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրումը գործնական քայլ է այդ ուղղությամբ»,- այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցիալական աշխատանքի, հոգեբանության, սոցիալական ու հատուկ մանկավարժության տարբեր գծերով մասնագետների ուսուցում իրականացնող կրթական 5 հաստատությունների միջև հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

 

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարը նշել է, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունից հետո ԱՍՀՆ համապատասխան գրասենյակները կիրականացնեն նաև սոցիալական կարիքի գնահատումը՝ ի տարբերություն այս պահին գործող համակարգի, երբ այդ գործառույթն իրականացնում են ՏԻՄ մարմինները:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում սոցիալական կարիքի գնահատման գործառույթ իրականացնող և այդ ոլորտում աշխատող անձաց ավելի քան 85 %-ը չունեն մասնագիտական կրթություն: Մինչդեռ տարիներ շարունակ Հայաստանի համալսարանները և մեր ունեցած կրթական համակարգը ապահովում են այդ մասնագետների առկայությունը երկրում, որից մենք, պարզապես, չենք օգտվել: Այլ կերպ ես սա կանվանեի անգործություն»,- ասել է նախարարը և նշել, որ մարդկանց կյանքում փոփոխություն բերելու համար պետությունը պետք է օգտվի այդ հնարավորությունից:

Նշենք, որ հուշագրի նպատակն է նպաստել գիտագործնական բնագավառների համակողմանի զարգացմանը, ինչպես նաև՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթություն ստացած մասնագետների առաջնահերթ ներգրավման միջոցով:

Ըստ պայմանավորվածության՝ հուշագրի ստորագրումից հետո երեք ամիսների  ընթացքում ուսումնական հաստատությունները կուսումնասիրեն նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջանավարտների ցանկերը՝ նախարարությանը ներկայացնելով այդ մասնագետների ներկայիս տեղաբաշխվածության և ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում աշխատելու պատրաստակամության և հնարավորության մասին տեղեկություններ:

Նախարարությունն իր հերթին պարտավորվում է շրջանավարտների մասին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունների հիման վրա ընտրել անհրաժեշտ թվով թեկնածուներ, նրանց համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում  սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ, իսկ դրանք հաջող ավարտած կադրերին առաջնահերթության կարգով դիտարկել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տարբեր մակարդակների և տարածքների կառույցներում աշխատանքի համար: Բացի այդ, մասնագիտական ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա  նախարարությունն ամեն տարի իր համակարգում գործող սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում կկազմակերպի վերջիններիս՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով սովորող ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները, ինչպես նաև պարբերաբար մասնագիտական ուսումնական հաստատությունների սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով շրջանավարտների միջոցով կհամալրի  ոլորտում առկա թափուր աշխատատեղերը:

Նշենք, որ հուշագրի ստորագրմանը մասնակցել են «Երևանի պետական համալսարանի» ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի» պրոռեկտոր  Ա. Երեմյանը, «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Ե. Սերոբյանը, «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Ս․Թումանյանը, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Ս. Սեդրակյանը:

hetq.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24