Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՀՀ ՔԿ

09.03.2026 17:41
434

Քննչական կոմիտեն պարզել է, որ տարբեր անձինք կամ խմբեր ներկայանում են որպես վստահելի ներդրումային կազմակերպություններ կամ մասնագետներ՝ առաջարկելով բարձր եկամտաբերություն խոստացող ծրագրեր, սակայն նման գործունեության նպատակն իրականում քաղաքացիներին մոլորեցնելն է և նրանց ֆինանսական միջոցներին տիրանալը։

«Մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում՝ «Facebook», «Telegram» և այլն, տեղադրվում են ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդներ՝ թողնելով հղում, որտեղ քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները։ Դրանից հետո քաղաքացու հետ կապ են հաստատում օնլայն հեռահաղորդակցման միջոցներով՝ «WhatsApp», «Telegram» և այլ հավելվածներով, ներկայացնում եկամուտ ստանալու պայմանները՝ հիմնականում ստեղծելով օտարերկրյա կազմակերպություններում ստեղծված կեղծ ներդրումային հղումներով կայքեր, որտեղ քաղաքացին գրանցվում է, ստեղծում օգտահաշիվ, ստանում ֆիշինգային հղում, որտեղ օգտահաշիվը լիցքավորելու քողի տակ լրացնում է իր բանկային քարտի նույնականացման տվյալները՝ հանցագործներին հնարավորություն տալով  հափշտակելու խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Այսպիսով, Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է նմանատիպ գովազդներ կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում զերծ մնալ թելադրվող գործողությունները կատարելուց, ինչպես նաև այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40