Սովորական թուղթ ՝ առանց պարտավորությունների. Մեդվեդևը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման բանաձևի մասին

14.06.2024 12:51
854

Ռուս և հայ ժողովուրդների` ավելի քան մեկ դար պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։ Այս մասին գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Российская газета»-ի համար իր հոդվածում։

«Նեոմետրոպոլիաներն արդեն իսկ մեծ ուշադրություն են դարձնում հետխորհրդային տարածքի հանրապետություններին, մասնավորապես` Հայաստանին: Ռուս և հայ ժողովուրդների` ավելի քան մեկ դար պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը: Անդրկովկասյան Հանրապետությունը դեպի եվրատլանտյան ճամբար ձգելու համար զգալի ուժեր նետվեցին։ Իզուր չէ, որ հենց նրա մայրաքաղաքում է տեղակայված աշխարհում ամերիկյան խոշորագույն դեսպանատներից մեկը։ Մենք հետևում ենք, թե ինչպես են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի էմիսարները գնալով ավելի հաճախակի հյուրեր դառնում Հայաստանում, աջ ու ձախ շռայլ խոստումներ տալիս։ «Ոսկե սարերը», ներառյալ Եվրամիությանը անդամակցությունը, այդ Հանրապետությանն առաջարկում են, իհարկե, լիակատար հավատարմության դիմաց։  Բայց ինքներդ ձեզ մի խաբեք. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային թակարդում: Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի համար։ Հարցրեք նեոբանդերականներին, թե արդյոք նրանց հաջողվել է ԵՄ անդամակցություն ձեռք բերել: Ոչ, և մոտ ապագայում նրանք չեն սպասի դրան: Եվ արդյոք նրանք ընդհանրապես կսպասեն: Թող նայեն Վրաստանին, որտեղ վերջերս հաստատվեց մի օրենք, որը դուր չեկավ ԱՄՆ-ին և ԵՄ-ին։  Եւ ի՞նչ։ Եվ ահա պատժամիջոցները: Իսկ 2024թ. մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևը գործնականում իրենից ներկայացնում է սովորական թուղթ ՝ առանց պարտավորությունների», - գրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40